Արգենտինան ազգայնացրել է երկաթուղային ընկերությունը

Արգենտինան ազգայնացրել է երկաթուղային ընկերությունը

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Արգենտինայի տրանսպորտի նախարար Ֆլորենսիո Ռանդացոն հայտարարել է, որ կառավարությունը ծրագրում է ազգայնացնել Sarmiento երկաթուղային գիծը։ Այդ մասին հայտնում է Buenos Aires Herald–ը։ Դրա համար առիթ է հանդիսացել մի քանի ամսվա տարբերությամբ տեղի ունեցած երկու խոշոր վթարները։

Պաշտոնյան հայտարարել է, որ այսուհետ գիծը կկառավարեն պետական մարմինները, նրանք էլ կվերահսկեն օբյեկտի անվտանգության միջոցները։ Երկաթուղային ֆիրմայի աշխատակիցները ստիպված կլինեն ոգելից խմիչքի օգտագործման ստուգումներ և հոգեբանական–ֆիզիկական քննություններ անցնել, հաղորդում է РБК–ն։

Նախարարն ափսոսանք է հայտնել` հոկտեմբերի 19–ի խոշոր վթարից հետո ստուգողները պարզել են, որ պատահարի օրը մեքենավարները թեստերի ու ստուգումների միայն մի մասն են անցել ճանապարհ մեկնելուց առաջ, ինչը խախտում է համարվում։ Հենց այդ հանգամանքն էլ կարող էր վթարի հանգեցնել։

Sarmiento ճյուղը կազգայնացվի վաղվանից։ Այն կդառնա տարածաշրջանային ազգայնացված երկաթուղային ցանցերի ցուցակում վերջինը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19–ի առավոտյան մերձքաղաքային կազմը բախվել է Բուենոս Այրեսի կայանի բուֆերային ամրությանը։ Դեպքի հետևանքով տուժել է ավելի քան 80 մարդ, 36 ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց ծանր վնասվածքներով։

Երբ գնացքը բախվել է պլատֆորմին, մեքենավարը փորձել է դուրս գալ վագոնի պատուհանից։ Ուղևորները վանկարկել են «մարդասպան» և բռունցքներով վրա հասել պատահարի ենթադրյալ մեղավորին։ Կասկածյալին հաջողվել է հոսպիտալացնել ոստիկանության ուժեղացված ջոկատի հսկողությամբ։

Նախորդ տարի նույն կայանում մեկ այլ ողբերգություն է կատարվել` գնացքը բախվել է փակուղուն 26 կմ/ժ արագությամբ, զոհվել է 52 մարդ, հարյուրավոր մարդիկ տուժել են։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

11:10 24.10.2013




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×