Ֆրանսիական իշխանությունները դադարեցրել են GM-ի և Peugeot Citroen-ի դաշինքը
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. General Motors-ը (GM), որին պատկանում է Opel և PSA Peugeot Citroen գերմանական ավտոկոնցեռնը, անորոշ ժամանակով դադարեցրել է իր եվրոպական բիզնեսի համատեղ վերականգնման վերաբերյալ բանակցությունները, գրում է РБК daily-ն:
Երկու ընկերությունների դաշինքը սառեցվել է ֆրանսիական կառավարության կողմից Peugeot–ին տրված օգնության պատճառով, ինչը հնարավորություն է ստացել բացառել զանգվածային կրճատումներն ու ավտոկոնցեռնի գործարանների փակումը:
Ֆրանսիայի իշխանությունները հոկտեմբերի վերջին հայտարարել են Peugeot–ին տրվող օգնության փաթեթի մասին, որի շրջանակներում ավտոկոնցեռնի ֆինանսական ստորաբաժանումը 7 մլրդ եվրո գումարի չափով վարկերով պետական երաշխիքներ կստանա: «Այդ պետական երաշխիքները ջնջեցին Peugeot-ի հետ Opel-ի առավել սերտ համագործակցության հնարավորությունը»,- Reuters-ին է տեղեկացրել անանուն աղբյուրը: Peugeot-ին բազմամիլիարդանոց օգնություն հատկացնելու համար ֆրանսիական կառավարությունն արհմիության հետ ավտոկոնցեռնի դիտորդական խորհրդում ձայն ունենալու և աշխատավայրերի կրճատման ծրագրի վերանայում պահանջելու հնարավորություն է ստացել: Peugeot-ի ղեկավարությունը մտադիր էր հեռացնել մոտ 10 հազար աշխատողի և ամբողջովին փակել Փարիզում գտնվող իր գործարաններից մեկը:
Peugeot-ի հետ GM համագործակցությունը սկսվել է այս տարվա փետրվարին, երբ ամերիկացիները 400 մլն դոլարով գնեցին ֆրանսիական ընկերության բաժնետոմսերի 7 տոկոսը: Opel-ն ու Peugeot-ն հույս ունեին, որ կկարողանան ավտոմեքենաների համատեղ արտադրություն սկսել կամ ամբողջովին միավորվել: Սակայն գործընկերների միջև պայմանավորվածությունները չորս ավտոմոբիլային նախագծից և համատեղ գնումների կազմակերպումից այն կողմ դեռ չեն անցել։ լուրջ խնդիրների դեմ պայքարող երկու ավտոարտադրողների բանակցությունները, դադարեցվել են բավական վաղ փուլում, մատնանշել է Reuters-ի զրուցակիցը: Ներկա պահին Opel-ի հետ համագործակցությունը չի քննարկվում, հաստատել է Peugeot-ի ներկայացուցիչը:
Քանի որ Peugeot-ին պետական օգնություն հատկացնելու պայմանները բացառել են Ֆրանսիայում աշխատատեղերի կրճատման ցանկացած հնարավորություն, ապա այժմ բանակցությունների արագ վերականգնման մասին որևէ խոսք չի կարող լինել: Ըստ Reuters-ի տվյալների, Peugeot-ն և GM-ն այժմ կարծում են, որ համագործակցության իրական խորացում չի հաջողվի ձեռք բերել 2014թ.-ից ավելի շուտ, երբ կկարգավորվի եվրոպական ավտոշուկայի իրավիճակը: «Քաղաքական տեսանկյունից պարզապես հնարավոր չէ պատկերացնել, որ աշխատանքից կհեռացվեն միայն Գերմանիայի Opel գործարանների աշխատողներին»,- մատնանշել է գործակալության աղբյուրը:
Միաժամանակ Opel–ի արհմիութենական առաջնորդները ողջ ուժերով փորձում են ստիպել GM-ին հետ պահել Գերմանիայում գործարանները փակելու և զանգվածային հեռացումների մտքերից: «GM-ն պետք է կողմ լինի Opel-ի բոլոր գործարանների պահպանմանը, այլապես չի հաջողվի վերականգնել այդ ապրանքանիշը»,- Reuters-ին տեղեկացրել է Opel-ի միավորված արտադրողական խորհրդի ղեկավար Վոլֆգանգ Շեֆեր Կլուգը: Ըստ նրա, եթե GM-ն փակի գերմանական Բոխումում գտնվող Opel գործարանը կամ ընդհանրպես Opel-ը համախմբի Peugeot-ի հետ, դա հավասար կլինի Եվրոպայից GM-ի հեռացմանը: Արդյունքում՝ GM-ն կլքի եվրոպական շուկան՝ այն թողնելով Volkswagen–ի հայեցողությանը և հրաժեշտ կտա գլոբալ առաջատարի իր հավակնություններին: «GM Chevrolet ապրանքանիշը Եվրոպայի շուկաներում ոչ մի կերպ չի կարող փոխարինվել Opel-ով»,- վստահ է Շեֆեր Կլուգը: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
11:49 15.11.2012