Նավթի համաշխարհային գներն աճել են ՄԷԳ–ի հաշվետվությունից և ԱՄՀ–ի կանխատեսումից հետո

Նավթի համաշխարհային գներն աճել են ՄԷԳ–ի հաշվետվությունից և ԱՄՀ–ի կանխատեսումից հետո

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /ԱՌԿԱ/. Երեքշաբթի` հունվարի 21–ին, նավթի համաշխարհային գներն աճել են Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) հունվարյան զեկույցի հրապարակման Արժույթի միջազգային հիմնադրամի թարմացված կանխատեսման ֆոնի ներքո, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի մարտյան ֆյուչերսների գինը բարձրացել է 0,38 դոլարով` բարելի դիմաց հասնելով 106,73 դոլարի։ WTI տեսակի թեթև նավթի փետրվարյան ֆյուչերսների գինը աճել է 0,62 դոլարով` բարելի դիմաց հասնելով 94,99 դոլարի։

ՄԷԳ–ի փորձագետները ենթադրում են, որ նավթի նկատմամբ համաշխարհային պահանջարկի աճը 2014 թ.–ին կարագանա` 2012 թ.–ին օրական 1,2 մլն բարելից հասնելով 1,3 մլն բարելի, ընթացիկ տարվա արդյունքում պահանջարկը կարող է կազմել օրական 92,5 մլն բարել։ «Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության անդամ–երկրների մեծ մասը հաղթահարել են ռեցեսիայի խոչընդոտները։ Որոշ երկրներ աճ են ցուցադրում էներգատար արտադրությունում և նավթաքիմիական հատվածում», – հաղորդվում է ՄԷԳ–ի հունվարյան զեկույցում։

«Սև ոսկու» արժեքի աճին նպաստեց նաև Արժույթի միջազգային հիմնադրամի թարմացված կանխատեսումը։ ԱՄՀ–ն բարելավել է 2013 թ.–ին համաշխարհային տնտեսության աճի գնահատականն ու կանխատեսումը 2014 թ.–ի համար` հոկտեմբերին ակնկալված 2,9 և 3,6 տոկոսից համապատասխանաբար հասցնելով 3 և 3,7 տոկոսի։ ԱՄՀ–ի կարծիքով` զարգացած երկրների տնտեսությունների աճը նախորդ տարվա արդյունքում կազմել է 1,3 տոկոս, իսկ 2014 թ.–ին այն կարագանա` հասնելով 2,2 տոկոսի։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

10:51 22.01.2014




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×