Рейтинг@Mail.ru
USD
392.34
EUR
427.93
RUB
4.6774
GEL
141.48
2025 թ. մարտի 18, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

Նավթի համաշխարհային գները նվազել են ԱՄՆ–ից ստացված նորությունների և ՕՊԵԿ–ի տվյալների ֆոնին

17.01.2014, 10:17
Նավթի համաշխարհային գները հինգշաբթի նվազել են ԱՄՆ էներգետիկայի նախարարության վիճակագրության և Նավթ արտահանող երկրների կազմակերպության կանխատեսման ֆոնի ներքո, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է Փրայմ գործակալությունը։
Նավթի համաշխարհային գները նվազել են ԱՄՆ–ից ստացված նորությունների և ՕՊԵԿ–ի տվյալների ֆոնին
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /ԱՌԿԱ/. Նավթի համաշխարհային գները հինգշաբթի նվազել են ԱՄՆ էներգետիկայի նախարարության վիճակագրության և Նավթ արտահանող երկրների կազմակերպության կանխատեսման ֆոնի ներքո, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է Փրայմ գործակալությունը։

Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի փետրվարյան ֆյուչերսների գինը նվազել է 0,52 տոկոսով` բարելի դիմաց հասնելով 105,75 դոլարի։ WTI տեսակի թեթև նավթի փետրվարյան ֆյուչերսների գինը նվազել է 0,21 դոլարով` բարելի դիմաց հասնելով 93,96 դոլարի։

ԱՄՆ էներգետիկայի նախարարության տվյալների համաձայն` երկրում հունվարի 10–ին ավարտված շաբաթվա ընթացքում նավթի կոմերցիոն պաշարները կրճատվել են 7,7 մլն բարելով կամ 2,1 տոկոսով` հասնելով 350,2 մլն բարելի։ Միաժամանակ վերլուծաբանները ենթադրում էին, որ նավթի պաշարները կկրճատվեն միայն 613 հազար բարելով։ Բենզինի ընդհանուր ծավալներն ավելացել են 2,7 տոկոսով և կազմել 233,1 մլն բարել։ Թորիչների պաշարները նվազել են 0,8 տոկոսով` հասնելով 124 մլն բարելի։

ՕՊԵԿ–ը հինգշաբթի կրկին փոքր–ինչ բարձրացրել է 2013 թ.–ին նավթի համաշխարհային պահանջարկի վերաբերյալ գնահատականը` հասցնելով այն օրական 89,86 մլն բարելի, ինչը 0,7 մլն բարելով ավել է նախորդ կանխատեսումից և 0,94 մլն բարելով գերազանցում է 2012 թ.–ի ցուցանիշը։ Այս մասին նշվում է կազմակերպության հունվարյան զեկույցում։ 2014 թ.–ին համաշխարհային պահանջարկը, ըստ ՕՊԵԿ–ի կանխատեսման, կկազմի օրական 90,91 մլն բարել։ Սա 0,07 միլիոնով ավել է դեկտեմբերին կազմակերպության կանխատեսվածից։–0–