Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
եղանակը
Երևանում
+8

Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկ Գ. Օնիշչենկոն լքել է պաշտոնը

22.10.2013, 14:55
Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Գենադի Օնիշչենկոն լքում է պաշտոնը։ Այս մասին այսօր Պեկինում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Օլգա Գոլոդեցը։ Ըստ նրա, Օնիշչենկոն հեռանում է իր լիազորությունների ժամկետի ավարտի կապակցությամբ։ Նրա տեղը կզբաղեցնի գերատեսչության ղեկավարի տեղակալ Աննա Պոպովան։
Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկ Գ. Օնիշչենկոն լքել է պաշտոնը
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Գենադի Օնիշչենկոն լքում է պաշտոնը։ Այս մասին այսօր Պեկինում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Օլգա Գոլոդեցը։ Ըստ նրա, Օնիշչենկոն հեռանում է իր լիազորությունների ժամկետի ավարտի կապակցությամբ։ Նրա տեղը կզբաղեցնի գերատեսչության ղեկավարի տեղակալ Աննա Պոպովան։

«Գենադի Օնիշչենկոյի լիազորությունների ժամկետը լրացել է, ինչի կապակցությամբ նա լքում է այդ պաշտոնը։ Գերատեսչության նոր ղեկավար կնշանակվի Ռոսպոտրեբնադզորի ղեկավարի տեղակալ Ա.Պոպովան»,– ասել է Գոլոդեցը` մեկնաբանելով Գ.Օնիշչենկոյի հնարավոր հրաժարականի մասին տեղեկությունները, տեղեկացնում է РБК–ն։

Փոխվարչապետի խոսքով, Ա.Պոպովան «բարձր որակավորման բժիշկ է և լավ մասնագետ»։ -0-