Ջ.Սորոսը գնել է իսպանական ենթակառուցվածքային ընկերության բաժնետոմսերի մի մասը
27.12.2013,
10:32
Ամերիկացի ֆինանսիստ և ներդրող Ջորջ Սորոսը վնասով աշխատող իսպանական ենթակառուցվածքային ընկերության հիմնադիրներից գնել է ընկերության բաժնետոմսերի 3 տոկոսը։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը` հղում անելով իսպանական ԶԼՄ–ներին։ Գործարքի ճշգրիտ գումարը չի հրապարակվում, հաղորդում է РБК–ն։
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ամերիկացի ֆինանսիստ և ներդրող Ջորջ Սորոսը վնասով աշխատող իսպանական ենթակառուցվածքային ընկերության հիմնադիրներից գնել է ընկերության բաժնետոմսերի 3 տոկոսը։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը` հղում անելով իսպանական ԶԼՄ–ներին։ Գործարքի ճշգրիտ գումարը չի հրապարակվում, հաղորդում է РБК–ն։
Նախորդ շաբաթ Կոպլովից ընտանիքը որոշել է վաճառել ընկերությունում ունեցած իր մեծ մասնաբաժնի բաժնետոմսերի 3.8 տոկոսը` անհատական պարտքը կրճատելու համար։ Վաճառքից ստացած հասույթի ընդհանուր արժեքը գնահատվում է 72 մլն եվրո։
Չնայած բաժնետոմսերի վաճառքին` Էսթեր Կոպլովիցն առաջվա պես մնում է ընկերության խոշորագույն բաժնետեր, այս պահին նրան է պատկանում բաժնետոմսերի մոտ 51 տոկոսը։
FCC–ն աշխարհում պատվերների ծավալով ենթակառուցվածքային խոշորագույն ընկերություններից մեկն է։ Ընկերության վերջին ֆինանսական հաշվետվության համաձայն, գործունեություն է ծավալում աշխարհի 56 երկրում։ Նրա նախագծերի փաթեթում ընդգրկված է ենթակառուցվածքային նախագծերի մի ողջ շրջանակ` ճանապարհաշինությունից մինչև օդանավակայանների և մետրոպոլիտենի շինարարություն։ Ընկերությունը, մասնավորապես, զբաղվում է օդանավակայանների շենքերի կառուցմամբ Մադրիդում և Բարսելոնայում։
Այս տարվա հուլիսին ընկերությունը 6.07 մլրդ դոլար պայմանագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում մետրոպոլիտենի երեք գծերի կառուցման ուղղությամբ։ FCC–ի միջազգային այլ նախագծերի թվում է 1960–ականներին Լոս Անջելեսում կառուցված Gerald Desmond պատմական կամրջի վերականգնումը և Կենտրոնական Ամերիկայում` Պանամայում առաջին մետրոպոլիտենի կառուցումը։ -0-