Ուկրաինան ամբողջովին դադարեցրել է ռուսական գազի գնումները

Ուկրաինան ամբողջովին դադարեցրել է ռուսական գազի գնումները

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ուկրաինաին կրկին հայտարարել է, որ Գազպրոմի հետ բանակցություններ է վարում «Նևտեգազ Ուկրաինայի» պարտքերի շուրջ։ Ուրբաթ օրվանից «Նևտեգազ Ուկրաինան» ամբողջովին դադարեցրել է գազի գնումները ռուսական «Գազպրոմից», հաղորդում է РБК–ն։

Հոկտեմբերին «Նևտեգազը» 3.2 մլրդ խորանարդ գազ է ստացել` միջինը օրական 104–ական մլն խորանարդ մետր։ Նոյեմբերի առաջին իսկ օրերից գնումները կրկնակի կրճատվել են, նոյեմբերի 6–ին և 7–ին արդեն հաշվարկվել են միանիշ մեծություններով (24 ժամի ընթացքում մոտ 9 մլն–ական խորանարդ մետր), իսկ նոյեմբերի 8–ից ներկրումը դադարել է, ТСН–ը ներկայացնում է ՌԴ վառելիքաէներգետիկ համալիրի Կենտրոնական կարգավարական վարչության տվյալները (ՎԷՀ ԿԿՎ)։

Ուկրաինայի փոխվարչապետ Յուրի Բոյկոն նախորդ շաբաթ հայտնել էր, որ Ուկրաինան ծրագրում է նվազագույնի հասցնել ռուսական գազի գնումները, եթե Ռուսաստանը շարունակի օգտագործել ձևական մոտեցումը։

2013 թվականի հոկտեմբերի վերջին «Գազպրոմ» ԲԲԸ–ի վարչության նախագահ Ալեքսեյ Միլերը կոչ էր արել Ուկրաինային վճարել գազի մատակարարման` 882 մլն դոլարի ժամկետանց հաշիվները, ավելացնելով, որ ռուսական կոնցեռնին «չափազանց մտահոգում է ներկայում ռուսական գազի մատակարարումների վճարման հետ կապված իրավիճակը»։

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն իր հերթին համաձայնել է Ուկրաինայի հետ գազի նախավճարային վճարումների հնարավոր անցման հետ, եթե վերջինը չվճարի Գազպրոմին ունեցած պարտքը։

Միաժամանակ, նոյեմբերի 5–ին Ուկրաինայի էներգետիկայի և ածխարդյունաբերության նախարար Էդուարդ Ստավիցկին հայտնել է, որ «Ուկրաինայի նևտեգազը» սկսել է Գազպրոմին վճարել գազի մատակարարման պարտքը։

Նշենք, որ Ուկրաինան արդեն մի քանի տարի է` բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ գազի գնումների գների նվազեցման շուրջ, որոնք մինչ օրս հաջողությամբ չեն պսակվել։ 2012 թվականին Ուկրաինան ՌԴ–ից գնել է ավելի քան 32 մլրդ խորանարդ մետր գազ։ Ավելի վաղ ասվում էր այս տարի մատակարարումների հնարավոր նվազեցման մասին։ Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը կրճատելու համար Ուկրաինան փորձում է իրագործել էներգետիկ տարբեր նախագծեր, այդ թվում` քննարկում է Ադրբեջանից և Թուրքմենստանից գազի գնումների հնարավորությունը։ -0

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

17:44 11.11.2013




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×