Рейтинг@Mail.ru
USD
392.26
EUR
425.45
RUB
4.6405
GEL
141.43
2025 թ. մարտի 21, ուրբաթ
եղանակը
Երևանում
+6

Յանուկովիչը կտրականապես համաձայն չէ, որ իր երկիրը պետք է ընտրություն կատարի երկու միությունների միջև

25.10.2013, 17:51
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը կտրականապես համաձայն չէ, որ իր երկիրը պետք է ընտրություն կատարի կամ Եվրամիության հետ ինտեգրման, կամ Մաքսային միության ու Եվրասիական տնտեսական տարածության հետ ինտեգրման միջև։ Նա կարծիք է հայտնել ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում, հաղորդում է  РБК–ն։
Յանուկովիչը կտրականապես համաձայն չէ, որ իր երկիրը պետք է ընտրություն կատարի երկու միությունների միջև
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը կտրականապես համաձայն չէ, որ իր երկիրը պետք է ընտրություն կատարի կամ Եվրամիության հետ ինտեգրման, կամ Մաքսային միության ու Եվրասիական տնտեսական տարածության հետ ինտեգրման միջև։ Նա կարծիք է հայտնել ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում, հաղորդում է  РБК–ն։

Վ.Յանուկովիչը ԵՄ–ի հետ Ուկրաինայի կողմից ասոցացման համաձայնագրի ստորագրումը ռազմավարական տեսանկյունից շահավետ է համարում, ընդ որում` ինչպես համաձայնագրի անմիջական կողմերի, այնպես էլ տարածաշրջանի մյուս բոլոր պետությունների համար։

«Իմ դիրքորոշումը հետևյալն է` ցանկացած խոսակցություն` Ուկրաինայի կողմից ԱՊՀ անդամ–պետությունների, ինչպես նաև Եվրասիական ինտեգրացիոն նախագծի և Եվրոպայի հետ փոխգործակցությունը խորացնելու մասին, արմատապես սխալ է»,– ընդգծել է նա։ Ուկրաինայի նախագահը համոզմունք է հայտնել նաև, որ ԵՄ–ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծումից հետո, ինչպես նաև Մաքսային միության (իսկ հետագայում` նաև Եվրասիական) հետ արդյունավետ փոխգործակցություն հաստատելով` Ուկրաինան կնպաստի եվրասիական մայրցամաքում տնտեսական հետագա փոխգործակցության աշխուժացմանը։

Որպես օրինակ նա նշել է Ուկրաինայի տարածքում ԱՊՀ երկրների կապիտալի մասնակցությամբ ձեռնարկությունները։ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո այդ ձեռնարկությունները կկարողանան իրենց արտադրանքն արտահանել ԵՄ այն ռեժիմով, որը կսահմանվի Ուկրաինայի կողմից ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո։ Նա նաև վստահ է, որ ՄՄ–ի հետ էլ Կիևը փոխզիջումային լուծում կգտնի։

Բացի այդ, իր հայտարարությունում Վ.Յանուկովիչը մեկնաբանել է Վ.Պուտինի հետ վերջին բանակցություններն այդ հարցի շուրջ։

«Իսկապես, մենք մտահոգված ենք Ուկրաինայի հետ մեր կողմից ԵՄ–ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծումից հետո սպասվող ռեժիմի վերաբերյալ, այդ իսկ պատճառով առաջարկել ենք ձևավորել մշտապես գործող խորհրդատվական ձևաչափ` Ուկրաինա, ԵՄ և Մաքսային միություն։ Հույս ունեմ, որ այդ նախաձեռնությունը հավանության կարժանանա»,– նշել է նա։

Նախօրեին Վ.Պուտինը հստակ հասկացրել է, որ ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրելու դեպքում Ուկրաինան չի կարող անդամակցել Մաքսային միությանը։ -0-