Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 17, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+11

ՉԺՀ–ի ծառայությունների հատվածը 4 ամսվա մեջ առավելագույն ցուցանիշներն է գրանցել

06.05.2015, 15:37
Չինաստանի ծառայությունների հատվածում մենեջերների կողմից գնումների ցուցիչի նշանակությունը, որը հրապարակվում է HSBC–ի կողմից, մարտին ավելացել է` հասնելով չորս տարվա առավելագույն ցուցանիշի` 52,9 կետ։ Այս ամենը վկայում է այն մասին, որ գործարանների սահմաններից դուրս իրականացվող գործունեությունը փոքր–ինչ բարելավվել է, գրում է Vestifinance.ru–ն։
ՉԺՀ–ի ծառայությունների հատվածը 4 ամսվա մեջ առավելագույն ցուցանիշներն է գրանցել
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի./ԱՌԿԱ/. Չինաստանի ծառայությունների հատվածում մենեջերների կողմից գնումների ցուցիչի նշանակությունը, որը հրապարակվում է HSBC–ի կողմից, մարտին ավելացել է` հասնելով չորս տարվա առավելագույն ցուցանիշի` 52,9 կետ։ Այս ամենը վկայում է այն մասին, որ գործարանների սահմաններից դուրս իրականացվող գործունեությունը փոքր–ինչ բարելավվել է, գրում է Vestifinance.ru–ն։

«PMI–ի վերջին տվյալներով` ծառայությունների ոլորտում աշխատող չինական ընկերությունները երկրորդ եռամսյակում լավ թափ են հավաքել, ինչը կապված է ապրիլին նոր պատվերների կայուն աճի հետ», – ասել է HSBC բանկի Չինաստանի գծով գլխավոր տնտեսագետ Ցյույ Խունբինը։

Երկու գործոններն էլ (նոր պատվերներն ու ծառայությունների ոլորտի զբաղվածությունը) ամսվա ընթացքում աճ են գրանցել, նշվում է HSBC–ի զեկույցում։

Չինաստանի ծառայությունների ոլորտը աշխատատեղերի հիմնական աղբյուրն է։ Այն աճում է ավելի արագ տեմպերով, քան երկրի արտադրական հատվածը, սակայն ծառայությունների մատակարարներն այս տարի կարող են բախվել դժվարությունների հետ անշարժ գույքի շուկայում գրանցված անկման և տնտեսական աճի դանդաղման ֆոնին, ընդգծել են վերլուծաբանները։

ՉԺՀ–ի վերամշակող արդյունաբերության համար գործարար ակտիվությունն ապրիլին չի փոխվել` նախորդ ամսվա համեմատ, ինչը վկայում է հատվածում աճի կայունացման մասին Չինաստանի իշխանությունների խթանող միջոցների ֆոնին։

ՉԺՀ–ի վերամշակող արդյունաբերության ոլորտում մենեջերների կողմից գնումների պաշտոնական ցուցիչը, որը հրապարակում է Վիճակագրության ազգային բյուրոն, ապրիլին կազմել է 50,1 կետ, ինչպես մեկ ամիս առաջ։ –0–