GeoProMining–ը 250 մլն դոլարի չափով սինդիկացված հնգամյա վարկ է ներգրավել ոսկու մատակարարումների համար
25.03.2013,
13:23
Հանքարդյունաբերող GeoProMining–ը (GPM, ООО «ԳեոՊրոՄայնինգ» ՍՊԸ) ակումբային գործարքի ձևաչափով 250 մլն դոլարի չափով հնգամյա դեբյուտային վարկ է ներգրավել ընթացիկ պարտքերը և կապիտալ ներդրումները վերաֆինանսավորելու համար, հաղորդում է «Նովոստի–Արմենիան»` հղում անելով Փրայմ գործակալությանը, որը հղում է անում ընկերության հաղորդագրությանը։

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /ԱՌԿԱ/. Հանքարդյունաբերող GeoProMining–ը (GPM, ООО «ԳեոՊրոՄայնինգ» ՍՊԸ) ակումբային գործարքի ձևաչափով 250 մլն դոլարի չափով հնգամյա դեբյուտային վարկ է ներգրավել ընթացիկ պարտքերը և կապիտալ ներդրումները վերաֆինանսավորելու համար, հաղորդում է «Նովոստի–Արմենիան»` հղում անելով Փրայմ գործակալությանը, որը հղում է անում ընկերության հաղորդագրությանը։
Որպես կազմակերպիչ են հանդես եկել Raiffeisen Bank Int AG–ը և «Ռայֆֆայզենբանկ» ՓԲԸ–ն (RBI Group–ի հետ միասին); ԿԻԲ Սբերբանկը, ֆինանսավորումը հատկացրել է «Սբերբանկ Ռոսիի» ԲԲԸ–ն և Sberbank (Switzerland) AG–ը` «Սբերբանկ Ռոսիի» «դուստր» ընկերությունը, UniCredit–ը մասնակցել է գործարքին «Յունիկրեդիտ բանկ» ՓԲԸ–ի և UniCredit Bank AG Լոնդոնի միջոցով։ UniCredit Bank AG–ն հանդես է եկել որպես վարկի և ապահովման գործակալ, Սբերբանկն իր վրա է վերցրել ապահովման լոկալ գործակալի գործառույթները։
«Մեզ համար կարևոր էր հիմք դնել բանկերի հետ երկարատև հարաբերությունների համար, որոնք մենք նախատեսում ենք ընդլայնել ընկերության հետագա զարգացման ռազմավարությունն իրականացնելիս, որը ներառում է մեզ հետաքրքրող տարածաշրջաններում ինչպես օրգանական աճը, այնպես էլ միաձուլման գործարքները, օրինակ` դրանցից մեկը Թուրքիան է։ Միաժամանակ հետագայում «ԳեոՊրոՄայնինգը» կվերլուծի հրապարակային շուկաներում պարտքային և բաժնետիրական կապիտալի ներկայացման հնարավորությունը»,– նշում է GPM նախագահ Ռոման Խուդոլին, որի խոսքը մեջբերվում է հաղորդագրության մեջ։
Ըստ նրա` 2013թ.–ի մարտը ընկերության համար լուրջ ռազմավարական քայլերի ամիս է դարձել. Ներգրավված պարտքային ֆինանսավորման հետ զուգահեռ, ընկերությունը ոսկու 270 հազար ունցիայի ընդհանուր ծավալով հեջավորում է անցկացրել։
2001թ.–ին հիմնադրված GeoProMining–ը ոսկու և այլ մետաղների դիվերսիֆիկացված ռեսուրսային բազայով միջազգային մասնավոր ընկերություն է։ --0—