General Motors–ը հետ է կանչում 145 հազար ավտոմեքենաները
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Առաջիկայում General Motors ամերիկյան ընկերությունը մտադիր է հետ կանչել 145 հազար ավտոմեքենաների, հաղորդում է Associated Press–ը։
Լայնածավալ հետկանչի համար պատճառը եղել է կապոտի փականի բացահայտված թերությունը։ Այդ անսարքության պատճառով այն կարող է բացվել երթևեկության ընթացքում։ Ճիշտ է, դեռ հայտնի չէ այդ թերության պատճառով առաջացած վթարների մասին։
Հետկանչի կենթարկվեն Chevrolet Colorado և GMC Canyon մոդելների պիկապները, որոնք արտադրվել են վերջին երկու տարում։ Այդ մոդելների օգտագործման հիմնական տարածքը` ԱՄՆ, Կանադա, Մեքսիկա։
General Motors–ը խոշորագույն ամերիկյան ավտոմոբիլային ընկերություն է, որն իր արտադրանքն արտադրում է աշխարհի 35 երկրներում։ 2009թ.–ի հունիսի 1–ին GM–ն մեկնարկեց սնանկացման մասին ԱՄՆ դաշնային օրենքի 11–րդ հոդվածով սնանկացման ընթացակարգը։ Դրանից հետո ընկերության բաժնետոմսերի 60 տոկոսը բաժին հասավ ԱՄՆ–ի, ևս 12 տոկոսը` Կանադայի կառավարությանը։ 2010թ.–ի նոյեմբերի 17–ին GM սկսեց IPO–ն, որպեսզի իրացնի ամերիկյան պետության պատկանող բաժնետոմսերի մի մասը։ Դրա չափը կազմեց 23,1 մլրդ դոլար` այդպիսով դառնալով ԱՄՆ–ի պատմության մեջ ամենախոշորը։
Կազմակերպության կենտրոնակայանը տեղակայված է Դետրոյտ քաղաքում` Միչիգանի նահանագ։ Սովորական բաժնետոմսերի սեփականատերերին բաժին հասնող ավտոկոնցեռնի զուտ շահույթը 2012թ.–ի առաջին կիսամյակում նվազեց 53,7 տոկոսով` դառնալով 2,491 մլրդ դոլար, GM–ի համախառն հասույթը կազմեց 75,373 մլրդ դոլար (-0,3%)։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
10:32 24.12.2012