Գործարարները վստահ են, որ Բրիտանիան պետք է փոխի ԵՄ–ի անդամակցության պայմանները
03.05.2013,
11:13
Լոնդոնում աշխատող գործարարների կեսից ավելին վստահ է, որ Մեծ Բրիտանիայի տնտեսությունը կտուժի, եթե երկիրը Եվրամիության անդամ մնա` չփոխելով այդ անդամակցության պայմանները, գրում է ՌԻԱ Նովոստին` ներկայացնելով լոնդոնյան առևտրային պալատի անցկացրած հարցման արդյունքները։

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /ԱՌԿԱ/. Լոնդոնում աշխատող գործարարների կեսից ավելին վստահ է, որ Մեծ Բրիտանիայի տնտեսությունը կտուժի, եթե երկիրը Եվրամիության անդամ մնա` չփոխելով այդ անդամակցության պայմանները, գրում է ՌԻԱ Նովոստին` ներկայացնելով լոնդոնյան առևտրային պալատի անցկացրած հարցման արդյունքները։
«Հարցվածների ավելի քան 52 տոկոսը կարծում է, որ ԵՄ–ում Մեծ Բրիտանիայի անդամության պահպանումը ներկա պայմաններով կվնասի նրանց տնտեսական հեռանկարները։ Ընկերությունները կարծում են, որ իսկապես տնտեսական միասնական տարածության կառուցման գործընթացն ավարտված չէ, իսկ որոշ ոլորտների կարգավորման միջոցներն առաջվա պես կիրառվում են տարբեր մեթոդներով»,– ասվում է հարցման մեջ։
Միաժամանակ գործարար հանրությունը չի ցանկանում, որ Մեծ Բրիտանիան դուրս գա Եվրամիությունից, սակայն կողմ է Եվրամիության բարեփոխումներին։ Մոտ 59 տոկոսը վստահ է, որ ԵՄ—ից դուրս գալը կվնասի ոչ միայն իրենց բիզնեսին, այլ նաև երկրի տնտեսությանը։
«Հարցվածների մոտ 60 տոկոսը հայտարարել է, որ բարեփոխված ԵՄ–ին անդամակցելը կարող էր երկարաժամկետ առավելություններ ունենալ»,– նշվում է հարցման մեջ։
Ավելի վաղ երկրի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել էր, որ մտադիր է ԵՄ–ին Մեծ Բրիտանիայի անդամակցության պայմանների քննարկում սկսել, որից հետո համաձայնեցված փաստաթուղթը ներկայացնել համընդհանուր հանրաքվեի։
Հարցմանը մասնակցել են Լոնդոնում գլխամասային գրասենյակներ ունեցող 130 ընկերությունների ներկայացուցիչներ։ Հարցման սխալմունքի հավանականությունը չի նշվում։ -0-