Рейтинг@Mail.ru
USD
385.06
EUR
436.58
RUB
4.8024
GEL
140.61
2025 թ. մայիսի 22, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+11

Հարավային Կորեան Մեքսիկային 20 միլիարդ դոլարի վարկ է տրամադրել

11.06.2013, 11:40
Հարավային Կորեայի Eximbank–ը Մեքսիկային 20 միլիարդ դոլարի վարկային գիծ է տրամադրել արտադրական տարբեր ոլորտներում, նախևառաջ, ենթակառուցվածքում ներդրումներ կատարելու համար, հայտնել է լատինաամերիկյան երկրի գյուղատնտեսության նախարար Էնրիկե Մարտինես–ի–Մարտինեսը։  
Հարավային Կորեան Մեքսիկային 20 միլիարդ դոլարի վարկ է տրամադրել
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /ԱՌԿԱ/. Հարավային Կորեայի Eximbank–ը Մեքսիկային 20 միլիարդ դոլարի վարկային գիծ է տրամադրել արտադրական տարբեր ոլորտներում, նախևառաջ, ենթակառուցվածքում ներդրումներ կատարելու համար, հայտնել է լատինաամերիկյան երկրի գյուղատնտեսության նախարար Էնրիկե Մարտինես–ի–Մարտինեսը։  

Սեուլում նա հանդիպել է կորեական բանկի ղեկավարության, ինչպես նաև այդ երկրի բիզնեսի ներկայացուցիչների ու ներդրողների հետ, հայտնում է Notimex–ը։

Մարտինես–ի–Մարտինեսի խոսքով, միջոցները կօգտագործվեն տնտեսության ռազմավարական ուղղություններում` գյուղատնտեսությունում, շրջակա միջավայրի պաշտպանությունում և տրանսպորտում ներդրումներ կատարելու համար։ Բացի այդ, ներդրումների համար օբյեկտ կդառնա Pemex պետական նավթային ընկերությունը և Մեքսիկայի էլեկտրահամակարգը։

Ինչպես ակնկալվում է, առաջիկայում կորեական Eximbank–ի ղեկավարությունն աշխատանքային այց կկատարի Մեքսիկա` ֆինանսական միջոցների հատկացման մանրամասների ճշտման և ներդրումային նոր հնարավորությունների քննարկման համար։ -0-