ՀԲ-ի բիզնես վարելու պայմաններ վարկանիշում Ռուսաստանը կզբաղեցնի 62-րդ տեղը

ՀԲ-ի բիզնես վարելու պայմաններ վարկանիշում Ռուսաստանը կզբաղեցնի 62-րդ տեղը

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀԲ-ի բիզնես վարելու պայմանների նոր վարկանիշում (Doing Business), որը պետք է հրապարակվի չորս շաբաթ հետո, Ռուսաստանը կզբաղեցնի 62-րդ հորիզոնականը, հաղորդում է «Փրայմ» գործակալությունը՝ հղում անելով Վաշինգտոնում ՏԱՍՍ-ի աղբյուրին:

Նախորդ տարվա զեկույցում երկիրը զբաղեցնում էր 92-րդ տեղը:

Գնահատելով հորիզոնականի բարձրացումը՝ հարկավոր է հաշվի առնել, որ այս տարվա վարկանիշը պատրաստվել է նոր՝ ընդլայնված մեթոդաբանությամբ:

Այն բացի նախորդ ցուցանիշներից, ներառում է նաև լրացուցիչ ցուցանիշներ, որոնց թվում են անվճարունակության հետ կապված իրավիճակի հեշտ կարգավորումը, վարկի նկատմամբ հեշտ հասանելիությունը, փոքրամասնական բաժնետոմսերի իրավունքների պաշտպանությունը: Ներառված է նաև «տարածություն մինչև նպատակ» համախառն չափորոշիչը, որը ընկալվում է որպես «լավագույն համաշխարհային պրակտիկա»:

Բացի այդ, 100 մլն բնակչից ավել բնակիչ ունեցող երկրների համար հաշվարկը հիմա իրականացվելու է ոչ թե մեկ, այլ երկու քաղաքներում: Ռուսաստանի դեպքում Մոսկվային ավելացել է նաև Սանկտ Պետերբուրգը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

11:07 23.10.2014




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×