Հնդկաստանը կասկածի տակ է դնում ԱՀԿ-ի պայմանագիրը
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հնդկաստանը սպառնում է արգելափակել պայմանագրի իրականացումը, որը ստորագրվել է նախորդ տարի Բալիում ողջ աշխարհի առևտրի նախարարների կողմից, չնայած մնացած երկրների կողմից ակտիվ աջակցությանը շաբաթ օրը Սիդնեյում կայացած G-20-ի նախարարների հանդիպման ծրագրին, գրում է vestifinance.ru-ն:
Բանակցություններին մասնակցող առևտրի նախարարության բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերով՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հնդկաստանը կաջակցի առևտրի դյուրացմանը վերաբերող, այսպես կոչված, պայմանագրին, չնայած մասնակից-երկրների լայն աջակցությանը:
Հնդկաստանը համոզված չէ այս հարցում, որի ընդունման ժամկետը լրանում է հուլիսի 31-ին:
Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամները փորձում են վավերացնել դեկտեմբերին ստորագրված պայմանագիրը, որը նախատեսում է ողջ աշխարհում մաքսային ընթացակարգերի ստանդարտացում և օպտիմալացում: Ավելի վաղ հնդիկ առաջնորդները հայտարարել են, որ իրենք չեն կարող աջակցել առևտրի դյուրացմանը վերաբերող, այսպես կոչված, պայմանագրին, եթե երկրին հացահատիկային պաշարների ձևավորման հարցում ավելի շատ ազատություն չտրամադրվի:
Որպեսզի նոր նորմերն ուժի մեջ մտնեն, դրանք պետք է հավանություն ստանան ԱՀԿ-ի բոլոր 160 անդամ-երկրների կողմից: Առևտրային նախաձեռնությունը պետք է վավերացվի այս տարվա վերջին, միաժամանակ 2015 թ.-ի սեպտեմբերը կսահմանվի որպես վերջնաժամկետ պաշտոնական իրականացման համար:
Խաղատախտակին դրված է 20 տարվա ընթացքում ԱՀԿ-ի առաջին կարևոր առևտրային բարեփոխումների ապագան: Առանց այդ համաձայնագրի որոշ պատվիրակներ կասկածի տակ դրեցին նաև ԱՀԿ-ի ապագան:
Բալիի համաձայնագրերի փաթեթն, ամեն դեպքում, հաջողվեց ստորագրել 2013 թ.-ի դեկտեմբերին: Սա նման մասշտաբի առաջին համաձայնագիրն է 1995 թ.-ին ԱՀԿ-ի ստեղծումից հետո:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
13:41 21.07.2014