Honda–ն ԱՄՆ–ից մոտ 600 հազար ավտոմեքենա է հետ կանչում ղեկի թերության պատճառով

Honda–ն ԱՄՆ–ից մոտ 600 հազար ավտոմեքենա է հետ կանչում ղեկի թերության պատճառով

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ճապոնիայի խոշորագույն ավտոարտադրողներից մեկը` Honda ընկերությունը, ԱՄՆ–ի շուկաներից գրեթե 600 հազար ավտոմեքենա է հետ կանչել ղեկի հիդրոուժեղացուցիչի խողովակի թերության պատճառով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ընկերության մամուլի ծառայությանը։

Հետկանչման են ենթակա 2003-2007 թվականների թողարկման Accord V6 և 2007-2008 թվականների թողարկման Acura TL մակնիշի մեքենաները։

Ղեկի հիդրոուժեղացուցիչի խողովալի թեությունը կարող է հանգեցնել ավտոմեքենայի կառավարման անսարքությունների և, վատագույն դեպքում, դրա բռնկման։

Ծրագրվող հետկանչման վերաբերյալ իրազեկումներ կուղարկվեն նշված մոդելների տերերին արդեն այս ամսվա ընթացքում։ Դետալների փոխարինումները կսկսվեն հաջորդ տարի։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

10:47 02.10.2012




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×