Իռլանդիան եվրագոտու ճգնաժամային երկրներից առաջինը կհրաժարվի ԱՄՀ–ի օգնությունից
15.11.2013,
14:18
Իռլանդիայի կառավարությունը հաստատել է, որ երկիրը դուրս է գալու Եվրամիության և Արժույթի միջազգային հիմնադրամի ֆինանսական աջակցության ծրագրից 2013 թվականի դեկտեմբերին, ինչպես և ծրագրվում էր ավելի վաղ, ասվում է երկրի Ֆինանսների նախարարության մամուլի հաղորդման մեջ։ Այսպիսով, Իռլանդիան կդառնա եվրագոտու ճգնաժամային առաջին երկիրը, որը կհրաժարվի ԱՄՀ–ի և ԵՄ–ի աջակցությունից, գրում է РБК–ն։

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Իռլանդիայի կառավարությունը հաստատել է, որ երկիրը դուրս է գալու Եվրամիության և Արժույթի միջազգային հիմնադրամի ֆինանսական աջակցության ծրագրից 2013 թվականի դեկտեմբերին, ինչպես և ծրագրվում էր ավելի վաղ, ասվում է երկրի Ֆինանսների նախարարության մամուլի հաղորդման մեջ։ Այսպիսով, Իռլանդիան կդառնա եվրագոտու ճգնաժամային առաջին երկիրը, որը կհրաժարվի ԱՄՀ–ի և ԵՄ–ի աջակցությունից, գրում է РБК–ն։
Դուբլինը միաժամանակ որոշում է ընդունել հրաժարվել կանխարգելիչ վարկային գծից, որը դիտարկվում էր որպես ապահովագրության միջոց այն դեպքում, եթե երկիրը պետական փոխառությունների և կապիտալի մասնավոր շուկաներում նոր փոխառությունների ներգրավման հետ կրկին խնդիրներ ունենա։
Իռլանդիայի ֆինանսների նախարարությունը նշում է, որ հանրապետությունը 2012 թվականին հաջողությամբ վերադարձել է փոխառությունների շուկա, իսկ դրամային պաշարները բավարար են սեփական ֆինանսական պարտավորությունները մինչև 2015 թվականի սկիզբը սպասարկելու համար։ Պետական ֆինանսները վերահսկողության տակ են, և բյուջետային պակասուրդների կրճատման դինամիկան համապատասխանում է Եվրահանձնաժողովի նպատակային ցուցանիշներին այն երկրների համար, որոնք խախտում են «Մաասթրիխտյան սկզբունքները»։ Այսպես, 2014 թվականին Իռլանդիան հույս ունի բյուջետային պակասուրդը հասցնել ՀՆԱ 4.8 տոկոսի, իսկ առանց պարտքի նկատմամբ տոկոսային ծախսերի` հասնել զրոյական կամ հավելուրդային հավասարակշռության։ 2015 թվականին Իռլանդիան մտադիր է կրճատել բյուջետային պակասուրդը մինչև առնվազն ՀՆԱ 3 տոկոս։
2010 թվականի վերջում Իռլանդիան ստիպված էր համաձայնել 85 մլրդ եվրո ծավալի ֆինանսական օգնության ստանալուն ԵՄ/ԱՄՀ եռամյա ծրագրի շրջանակներում։ Օգնությանը դիմելու պատճառը կաթվածին մոտ գտնվող բանկային հատվածի վիճակն էր։
Իռլանդիայի տնտեսությունը դեռ չի վերականգնվել խորը ռեցեսիայից հետո, վիճելի վարկերի բաժնեմասը բանկային հատվածում գերազանցում է 25 տոկոսը, ազգային գործազրկությունը կազմում է 13.7 տոկոս։ Սակայն փորձագետները մատնանշում են իռլանդական տնտեսական մոդելի երկարաժամկետ առավելությունները, որը համարվում է աշխարհում ամենագրավիչներից մեկը արտասահմանյան ներդրումների տեսանկյունից։
Ավելի վաղ ասվում էր, որ Իռլանդիան մնում է եվրագոտու խոշորագույն պարտատուներից մեկը։ Իռլանդիայի պետական պարտքը Eurostat գործակալությունը գնահատել է երկրի տարեկան ՀՆԱ–ի 125.7 տոկոսի չափով։ Եվրագոտու խոշոր պարտատուների եռյակում են` Հունաստանը (երկրի ՀՆԱ–ի 169,1%), Իտակիան (133,3%) և Պորտուգալիան (131,3%)։ -0-