JPMorgan–ը 13 մլրդ դոլար կվճարի ԱՄՆ իշխանությունների պահանջները կարգավորելու համար

JPMorgan–ը 13 մլրդ դոլար կվճարի ԱՄՆ իշխանությունների պահանջները կարգավորելու համար

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Խոշորագույն բանկային և ներդրումային կորպորացիաներից մեկը` JPMorgan Chase–ը, ԱՄՆ իշխանություններին 13 մլրդ դոլար կվճարի 2008 թ.–ին ֆինանսական ճգնաժամից առաջ ընկերության գործունեության վերաբերյալ իշխանությունների պահանջները կարգավորելու համար, հաղորդում է Associated Press–ը` հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։

Նշվում է, որ այս վճարը կդառնա ամենախոշորն այս ընկերության կողմից ԱՄՆ իշխանությունների ստացած վճարներից։ JPMorgan–ի և ԱՄՆ արդարադատության նախարարության ներկայացուցիչները դեռևս չեն մեկնաբանում տեղեկատվությունը, գրում է РБК–ն։

Ռեկորդային գումարի վճարումը չի ազատի JPMorgan–ին իշխանությունների հետ համագործակցությունից 2008 թ.–ին խնդիր ունեցող հիփոթեքային արժեթղթերի վաճառքի հետ կապված մեքենայությունների հարցով քրեական գործի շրջանակներում։

Reuters–ը հաղորդում է, որ JPMorgan–ի վճարած 13 մլրդ դոլարից 9 մլրդը կվճարվի որպես տուգանք, իսկ 4 մլրդը` ԱՄՆ բնակարանային ֆինանսավորման դաշնային գործակալության հետ պայմանավորվածության համաձայն։

1799 թ.–ին հիմնադրված JPMorgan–ը գործող ֆինանսական կորպորացիաներից ամենահինն է։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

13:01 21.10.2013




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×