Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+37

Կիպրոսը եվրագոտուց դուրս չի գա. երկրի նախագահ

29.03.2013, 15:05
Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսն ուրբաթ հաստատել է, որ Եվրախմբի հետ պայմանավորվածությունները կանխել են երկրի դեֆոլտը, և երկիրը մտադիր չէ դուրս գալ եվրագոտուց, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ռոյթերս գործակալությանը։
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /ԱՌԿԱ/. Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսն ուրբաթ հաստատել է, որ Եվրախմբի հետ պայմանավորվածությունները կանխել են երկրի դեֆոլտը, և երկիրը մտադիր չէ դուրս գալ եվրագոտուց, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ռոյթերս գործակալությանը։

«Մենք մտադիր չենք դուրս գալ եվրագոտուց։ Մենք որևէ կերպ մտադիր չենք փորձեր կատարել մեր երկրի ապագայի վրա»,– ասել է Անաստասիադիսը։ Նա նշել է, որ ԵՄ–ի հետ Կիպրոսի տնտեսությունը փրկելու համաձայնեցված ծրագրի շնորհիվ ճգնաժամի ընդլայնումը հաջողվեց կանգնեցնել։

Դեֆոլտի վտանգի առջև հայտնված Կիպրոսը Եվրախմբի հետ պայմանավորվել է վարկ ստանալ` սեփական բանկային համակարգի առողջացման դիմաց։ Պայմանավորվածությունները վերաբերում են մեծությամբ երկրորդ` Laiki բանկի փաստացի սնանկացմանն ու առաջին բանկի` Bank of Cyprus–ի վերակազմավորմանը։ Ինչպես ակնկալվում է, խոշոր ավանդատուները (ավելի քան 100 հազար եվրո) Bank of Cyprus–ում  կկորցնեն դեպոզիտների 30-40 տոկոսը, իսկ Laiki–ում  կորուստները կկազմեն մոտ 80 տոկոս։

Կիպրոսի ֆինանսական ճգնաժամն ուժեղացրել է շահարկումները` եվրագոտուց երկրի հնարավոր դուրս գալու և նույնիսկ միասնական եվրոպական արժույթի տապալման վերաբերյալ։ Ինչպես այս շաբաթ հայտարարել է տնտեսագիտության նոբելյան մրցանակակիր Փոլ Կրուգմանը, ճգնաժամում հայտնված Կիպրոսի համար իրադարձությունների ամենաբարենպաստ զարգացումը եվրագոտուց դուրս գալն է և մի շարք ճյուղերի զարգացումը, որոնցից են զբոսաշրջությունն ու գյուղատնտեսությունը։ Նա միաժամանակ չի ընդունել, որ Կիպրոսը քաղաքական պատճառներով դժվար թե որոշի դուրս գալ եվրագոտուց։ -0-