Рейтинг@Mail.ru
USD
391.56
EUR
428.21
RUB
4.7705
GEL
140.68
2025 թ. մարտի 18, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+16

Կոռուպցիան աշխարհի տնտեսական ճգնաժամի պատճառներից մեկն է. G20

05.04.2013, 14:02
G20 երկրները պետք է պայքարի արդյունավետ քայլեր մշակեն կոռուպցիայի դեմ, որը համաշխարհային տնտեսական ճգնաժամի հիմնական պատճառներից է, կարծում են Մեքսիկայի մայրաքաղաքում անցկացվող «Քսանի խմբի» խորհրդարանների ղեկավարների ֆորումի մասնակիցները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Կոռուպցիան աշխարհի տնտեսական ճգնաժամի պատճառներից մեկն է. G20
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի. /ԱՌԿԱ/. G20 երկրները պետք է պայքարի արդյունավետ քայլեր մշակեն կոռուպցիայի դեմ, որը համաշխարհային տնտեսական ճգնաժամի հիմնական պատճառներից է, կարծում են Մեքսիկայի մայրաքաղաքում անցկացվող «Քսանի խմբի» խորհրդարանների ղեկավարների ֆորումի մասնակիցները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ունենալ հստակ, հուսալի և գլոբալ ֆինանսական կարգավորում` դա պահանջ է, որ մեզ ներկայացնում է ամբողջ աշխարհը»,– հինգշաբթի հայտարարել է Մեքսիկայի սենատի ղեկավար Էռնեստո Կորդերոն` ֆինանսական համակարգի բարեփոխման և կոռուպցիայի դեմ պայքարի հարցերին նվիրված կլոր սեղանի նիստի ավարտին։

Ըստ նրա, 2008 թվականի ճգնաժամը և դրա հետևանքները, նախևառաջ, անդրադարձել են աշխարհի տարբեր մասերում ապրող հազարավոր սովորական ընտանիքների վրա։ «Մի երկրի ֆինանսական համակարգի անպատասխանատու աշխատանքը պայմաններ է ստեղծել, որ տուժեն հազարավոր կիլոմետր հեռու գտնվող մեկ այլ երկրի ընտանիքների կամ կենսաթոշակառուների ամբողջ կյանքի խնայողությունները»,– ընդգծեց Կորդերոն։

Հենց այդ պատճառով, շարունակել է սենատի ղեկավարը, այսուհետ հենց ֆինանսական կարգավորումն է դառնում կարևոր թեմա, իսկ G20–ի երկրներից յուրաքանչյուրը պետք է օրենսդրություն ընդունի այդ ոլորտում։ Կորդերոն փողերի լվացման դեմ պայքարի կարևոր պահ է համարում կանխիկի շրջանառության լուրջ սահմանափակումները և անցումն էլեկտրոնային հաշիվների օգտագործման։

ՌԴ Դաշնային խորհրդի ղեկավարի տեղակալ Իլյաս Ումախանովը, ով մասնակցում էր ֆորումի աշխատանքին, իր կողմից արտահայտվել է G20–ի խորհրդարանականների կողմից քննարկվող փաստաթղթերի աշխատունակության ապահովման օգտին։ «Դրանք չպետք է կորչեն»,– ասել է Ումախանովը։

Ըստ նրա, կարևոր է նաև շարունակել համատեղ աշխատանքը նշված ուղղություններով։-0-