Լեհաստանը կողմ է Ուկրաինայի և Մոլդովայի եվրաինտեգրմանը

Լեհաստանը կողմ է Ուկրաինայի և Մոլդովայի եվրաինտեգրմանը

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Մոլդովայի, Լեհաստանի և Ուկրաինայի նախագահները հինգշաբթի սոցիալ–տնտեսական ոլորտում համագործակցելու հարցեր են քննարկել և կողմ են հանդես եկել հետագա տարածաշրջանային գործընկերությանն ու եվրաինտեգրման քաղաքականության շարունակմանը, հաղորդում է Փրայմը։

Լեհ և ուկրաինացի նախագահները պաշտոնական այցով Մոլդովայում են գտնվում։ «Մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվում։ Մենք խոսել ենք տարածաշրջանում անվտանգության ամրապնդման, եվրաինտեգրման մասին։ Քննարկվել է նաև էներգետիկ անվտանգության ամրապնդման հարցը»,– ասել է Մոլդովայի նախագահ Նիկոլայ Տիմոֆտին, ում խոսքն է մեջբերում ՌԻԱ Նովոստին։

ԵՄ–ի խորհուրդը հավանության է արժանացրել Ուկրաինայի համար առևտրային պրեֆերենցիաները մինչև 2015 թվականի ավարտը։

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կողմ է եվրաինտեգրման քաղաքականությանը։ «Եվրոպական ինտեգրումն այլընտրանք չունի։ Լեհաստանի աջակցությամբ Մոլդովան և Ուկրաինան կշարունակեն շարժվել ԵՄ–ում։ Իմ երկրի քաղաքացիների մեծամասնությունը` մոտ 80 տոկոսը, կողմ է եվրաինտեգրմանը։ Շուտով Ուկրաինայում կձևավորվի եվրոպամետ կոալիցիոն կառավարություն։ Մենք ԵՄ–ի հետ` Եվրահանձնաժողովի և Գերագույն Ռադայի վավերացրած ասոցացման համաձայնագրի իրագործման բացառիկ հնարավորություն կունենանք»,– ասել է Ուկրաինայի նախագահը։

Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին նույնպես կողմ է Մոլդովայի եվրաինտեգրման գործընթացներին։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

18:05 20.11.2014




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×