Պուտինը հանձնարարել է լրամշակել Սոչիում խաղատներ բացելու հարցը
12.06.2014,
13:14
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է կառավարությանն ու Կրասնոդարի երկրամասի մարզպետին լրամշակել Սոչիի տարածքում խաղագոտի տեղակայելու հարցը։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /ԱՌԿԱ/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է կառավարությանն ու Կրասնոդարի երկրամասի մարզպետին լրամշակել Սոչիի տարածքում խաղագոտի տեղակայելու հարցը։
«Սոչիի քաղաքային խորհրդից, Սոչիի հանրային խորհրդից և քաղաքապետից Պուտինի անունով դիմում է ստացվել, որտեղ ներկայացված է խաղագոտու բացման առաջարկի փաստարկները», – ՌԻԱ Նովոստին մեջբերում է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքերը։
Պեսկովը նաև հայտարարել է, որ Պուտինը ստացել է այդ դիմումը, հաղորդում է РБК–ն։
Ձմեռային օլիմպիադայի ժամանակ ակտիվ քննարկումներ էին ընթանում Սոչիում խաղագոտու ստեղծման հնարավորության շուրջ։ Խաղագոտու բացումը թույլ կտա փոխհատուցել օլիմպիական օբյեկտների շինարարության և խնամքի ծախսերը։
Սակայն ՌԴ նախագահը հայտարարել է, որ Կրասնոդարի երկրամասում ևս մեկ նման գոտի ստեղծելը «նպատակահարմար չէ, թեև դա կդյուրացներ ներդրողների միջոցները վերադարձնելու հարցը»։
ՌԴ նախագահը նշել է, որ խաղատան շուրջ հավաքվում է «ինքնատիպ հասարակություն, որը միգուցե շատ բարեկեցիկ է, սակայն` առանձնահատուկ»։ Պուտինի կարծիքով` նման մարդկանց հայտնվելու դեպքում Սոչին կզրկվի միջին եկամուտ ունեցող մարդկանց համար ընտանեկան հանգստավայր լինելու կարգավիճակից։
«Խաղագոտիներում բարձր է նաև հանցավորության մակարդակը։ Նրանք ինքնատիպ մարդիկ են, չեմ ասում, թե նրանք վատն են կամ լավը, նրանք ինքնատիպ են... Խաղագոտու ստեղծման դեպքում միջին եկամուտ ունեցող ընտանիքները կզրկվեն երեխաների հետ Սոչիում հանգիստն անցկացնելու հնարավորությունից, կամ կստեղծվեն այնպիսի պայմաններ, որ մեր քաղաքացիներն ընտանիքներով այստեղ հանգիստը կազմակերպելիս մի շարք դժվարությունների կբախվեն։ Դա ամբողջովին այլ մթնոլորտ է, և ես չէի ցանկանա կորցնել նման մթնոլորտի հնարավորությունը», – հայտարարել է նա (Ինտերֆաքսի մեջբերում)։
Նախագահն հիշեցրել էր, որ Ռոստովի մարզի և Կրասնոդարի երկրամասի սահմանին արդեն գործում է նման խաղագոտի։
2013 թ.–ի դեկտեմբերի վերջին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի մասնակցությամբ կայացած խորհրդակցության ժամանակ, որը նվիրված էր Սոչիի օբյեկտների հետօլիմպիական օգտագործմանը, բանկային հատվածի անանուն ներկայացուցիչը առաջարկել էր Կրասնայա Պոլյանայում խաղագոտի ստեղծել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ դա Սբերբանկի նախագահ Գերման Գրեֆն էր։
«Այնտեղ ամռանն էլ զբաղվելու բան կան։ Ծովին կարելի է հասնել մեքենայով կամ գնացքով 25–30 րոպեում։ Կարծում եմ, որ խաղագոտի ստեղծելու պես ինչ–որ ավանդական քայլեր են հարկավոր», – ավելի ուշ հայտարարել է Գրեֆը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Գրեֆը նշել է, որ այդ դեպքում հարկավոր է հաշվի առնել Մոնակոյի փորձը, որն ունի խաղատների բարձր մակարդակ։ «Իհարկե, դա չի նշանակում, որ ամեն նկուղում պետք է ավտոմատներ լինեն, որոնցից օգտվելու են դեռահասները, և մարդիկ տանուլ են տալու իրենց վերջին աշխատավարձը», – ավելացրել է նա։–0–