Рейтинг@Mail.ru
USD
391.57
EUR
426.77
RUB
4.6962
GEL
141.11
2025 թ. մարտի 20, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+4

Նավթը թանկացել է բարելի համար մինչև $59,93

06.02.2015, 11:58
Նավթի համաշխարհային գներն ուրբաթ դրական դինամիկա են ցուցադրում` շարունակելով վերականգնումը երկարատև կրճատումից հետո, վերլուծաբանները կարծում են, որ «սև ոսկու» համաշխարհային պաշարների ավելացումը կարող է սահմանափակել դրա արժեքի աճը, հաղորդում է Փրայմը։
Նավթը թանկացել է բարելի համար մինչև $59,93
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /ԱՌԿԱ/. Նավթի համաշխարհային գներն ուրբաթ դրական դինամիկա են ցուցադրում` շարունակելով վերականգնումը երկարատև կրճատումից հետո, վերլուծաբանները կարծում են, որ «սև ոսկու» համաշխարհային պաշարների ավելացումը կարող է սահմանափակել դրա արժեքի աճը, հաղորդում է Փրայմը։

Առուվաճառքի տվյալների համաձայն` Մոսկվայի ժամանակով 07.22–ի դրությամբ, Brent հյուսիսծովյան խառնուրդի մարտի ֆյուչերսների գինն աճել է 0.64 տոկոսով` բարելի դիմաց մինչև 59.93 դոլար։ WTI տեսակի թեթև նավթի մարտի ֆյուչերսների գինն ավելացել է 1.21 տոկոսով` բարելի համար մինչև 51.09 դոլար։

Փորձագետները նշում են, որ նավթի գները շտկվում են ԱՄՆ–ում «սև ոսկու» պաշարների ավելացման ֆոնին։ Երկրի էներգետիկայի նախարարության տվյալների համաձայն` հունվարի 30–ին ավարտված շաբաթվա ընթացքում երկրում նավթի առևտրային պաշարների թիվն 80 տարվա ընթացքում ավելացել է մինչև առավելագույն մակարդակ` 6.3 մլն բարելով` մինչև 413.1 մլն բարել։ Վերլուծաբանները միաժամանակ կանխատեսել են պաշարների ավելացում միայն 3.75 մլն բարելով։

Միաժամանակ որոշ վերլուծաբաններ կարծում են, որ «սև ոսկու» արժեքի աճը ժամանակավոր բնույթ է կրում։ «Նավթի գնի շարունակական անկումը զգալիորեն բացատրվում է պաշարների և մատակարարումների մասին լուրերով։ «Ցլերի» և «արջերի» մենամարտը, հավանաբար, կշարունակվի այսօր, երբ կհրապարակվեն ԱՄՆ–ում հորատման սարքերի թվի մեկշաբաթյա տվյալները»,– France-Presse գործակալությանն ասել է Սինգապուրում  CMC Markets–ի շուկայական վերլուծաբան Նիկոլաս Թեոն։ -0-