Նավթի գներն աճել են ԵԿԲ–ի ղեկավարի հայտարարությունների և ԱՄՆ–ի վիճակագրական տվյալների ֆոնին
07.09.2012,
13:30
Նավթի համաշխարհային գները հինգշաբթի` սեպտեմբերի 6–ի առքուվաճառքի արդյունքում, աճել են ԵԿԲ ղեկավար Մարիո Դրագիի այն հայտարարության ֆոնին, որ կարգավորիչը մտադիր է եվրագոտու խնդրահարույց երկրների պետպարտատոմսերի հետգնում իրականացնել երկրորդային շուկայից, և ԱՄՆ–ից ստացված վիճակագրական տվյալների ֆոնին, վկայում են առքուվաճառքի տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Նավթի համաշխարհային գները հինգշաբթի` սեպտեմբերի 6–ի առքուվաճառքի արդյունքում, աճել են ԵԿԲ ղեկավար Մարիո Դրագիի այն հայտարարության ֆոնին, որ կարգավորիչը մտադիր է եվրագոտու խնդրահարույց երկրների պետպարտատոմսերի հետգնում իրականացնել երկրորդային շուկայից, և ԱՄՆ–ից ստացված վիճակագրական տվյալների ֆոնին, վկայում են առքուվաճառքի տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
WTI (Light Sweet Crude Oil) ամերիկյան թեթև նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների առևտրային նստաշրջանի ավարտին աճել է 0.17 դոլարով` բարելի դիմաց կազմելով 95.53 դոլար։ Brent տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի հոկտեմբերյան ֆյուչերսների գինը աճել է 0.4 դոլարով` մեկ բարելի դիմաց կազմելով 113.49 դոլար։
Դրագիի խոսքով, ԵԿԲ–ն պետպարտատոմսեր ձեռք կբերի եվրագոտու միայն այն երկրներից, որոնք կատարում են Եվրոպայի ժամանակավոր ֆինանսական կայունության հիմնադրամի կամ մշտական Ֆինանսական կայունության մեխանիզմի հետ ամրագրված մակրոտնտեսական և այլ պայմաններ ֆինանսական օգնության խնդրով դիմած պետությունների համար։ Միաժամանակ պետպարտատոմեսրի ծավալը և հետգնման ժամկետները սահմանափակ չեն։
Լավատեսությամբ են ընկալել ամերիկացի ներդրողները նաև Աշխատանքի նախարարության և Մատակարարումների կառավարման ինստիտուտի մակրոտնտեսական վիճակագրությունը։ Սեպտեմբերի մեկին ավարտված շաբաթվա ընթացքում ԱՄՆ–ում գործազրկության նպաստի առաջնային հայտերի թիվը նախորդ շաբաթվա վերանայված ցուցանիշի համեմատ նվազել է 12 հազարով` կազմելով 365 հազար, մինչդեռ ակնկալվում էր միայն չորս հազարի նվազում։
Գործարար ակտիվության ինդեքսն ԱՄՆ–ի ծառայությունների հատվածում օգոստոսին հուլիսի համեմատ ավելացել է 1.1 տոկոսային կետով` կազմելով 53.7 տոկոս։ Վերլուծաբանները կանխատեսել էին հուլիսյան ցուցանիշի նվազում 52.6 տոկոսից մինչև 52.5 տոկոս։ -0-