Նավթի համաշխարհային գները նվազել են ԱՄՆ Էներգետիկայի նախարարության տվյալների հրապարակմանը սպասելու ֆոնին
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի. /ԱՌԿԱ/. Երեքշաբթի` ապրիլի 15–ին, նավթի համաշխարհային գները նվազել են ԱՄՆ–ում «սև ոսկու» մեծածախ պաշարների հետագա աճի սպասման, ինչպես նաև Լիբիայից հումքի մատակարարման աստիճանական վերականգնման ֆոնին, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է Փրայմ գործակալությունը։
Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի մայիսյան ֆյուչերսների գինը նվազել է 0,33 դոլարով` հասնելով բարելի դիմաց 108,74 դոլարի։ WTI տեսակի թեթև նավթի մայիսյան ֆյուչերսների գինը նվազել է 0,30 դոլարով` բարելի դիմաց հասնելով 103,75 դոլարի։
Չորեքշաբթի` ապրիլի 16–ին, ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը կհրապարակի երկրում նավթի պաշարների վերաբերյալ ամենշաբաթյա վիճակագրությունը: Bloomberg գործակալության կողմից հարցված վերլուծաբանները կարծում են, որ տվյլաները կրկին կավելանան 1,5 մլն բարելով։ Մեկ շաբաթ առաջ ԱՄՆ–ում նավթի կոմերցիոն պաշարներն աճել են 4 մլն բարելով` հասնելով 384,1 մլն բարելի։
Բացի այդ, ներդրողները սպասում են Լիբիայից նավթի մատակարարման վերսկսմանը, որտեղ կիրակի` ապրիլի 13–ին, Լիբիայի Ալ Զավիա նավահանգստի օպերատոր–ընկերությունը տեղեկացրել է, որ ապսամբ անջատողականները հանել են նավթային տերմինալի մեկուսացումը, որը պահում էին շուրջ մեկ տարի։ Ընկերությունը խոստացել է 24 ժամվա ընթացքում պատրաստել նավահանգիստը արտահանում իրականացնելու համար։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
11:45 16.04.2014