Նավթի համաշխարհային գները նվազում են ԱՄՆ–ում նավթի թույլ պահանջարկի վերաբերյալ տվյալների պատճառով
08.08.2012,
15:31
Նավթի համաշխարհային գները նվազում են այն տվյալների հրապարակումների ֆոնին, որոնք վկայում են ԱՄՆ–ում հումքի օգտագործման նվազման մասին, վկայում են առուվաճառքների տվյալները։

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի. /ԱՌԿԱ/.Նավթի համաշխարհային գները նվազում են այն տվյալների հրապարակումների ֆոնին, որոնք վկայում են ԱՄՆ–ում հումքի օգտագործման նվազման մասին, վկայում են առուվաճառքների տվյալները։
WTI (Light Sweet Crude Oil) տեսակի ամերիկյան թեթև նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի էլեկտրոնային առուվաճառքների ժամանակ Երևանի ժամանակով 8.21-ի դրությամբ նվազել է 0,37 դոլարով կամ 0,40 տոկոսով` մեկ բարելի դիմաց կազմելով 93,3 դոլար։ Brent տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի սեպտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0,40 դոլարով կամ 0,36 տոկոսով` մեկ բարելի դիմաց կազմլեով 111,6 դոլար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Նախօրեին Նավթի ամերիկյան ինստիտուտը տեղեկացրել էր նախորդ շաբաթվա ընթացքում ԱՄՆ–ի նավթի օգտագործումը 4 տոկոսով կրճատելու և 15,9 մլն բարելի հասցնելու մասին, ինչը մեկ ամսվա ընթացքում ամենազգալի նվազումն է։ Միաժամանակ երկրում բենզինի օգտագործման մակարդակը նվազագույնն է եղել ընթացիկ տարվա փետրվարից ի վեր։
Ավելի ուշ` չորեքշաբթի, ներդրողները ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարության կողմից նավթի պաշարների տվյալներին են սպասում։ Վերլուծաբանները կանխատեսում են, որ պաշարները կնվազեն 1,6 մլն բարելով։
Միաժամանակ նախօրեին գերատեսչությունն առաջին անգամ ընթացիկ տարվա ապրիլից ավելացրել է 2012թ.–ի «սև ոսկու» գների կանխատեսումը։ Այժմ էներգետիկայի նախարարությունն ակնկալում է, որ WTI տեսակի նավթի միջին գինն ընթացիկ տարում կգրանցվի մեկ բարելի դիմաց 93,90 դոլարի մակարդակում` նախկինում կանխատեսված մեկ բարելի դիմաց 92,83 դոլարի փոխարեն։–0–