Рейтинг@Mail.ru
USD
389.25
EUR
439.39
RUB
4.7251
GEL
141.96
2025 թ. մայիսի 12, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+22

Նավթի համաշխարհային գները տարբեր ուղղություններով են փոխվել ԵՄ–ից ստացված նորությունների հիման վրա

20.02.2013, 10:08
Նավթի համաշխարհային գները երեքշաբթի կայացած առուվաճառքից հետո տարբեր ուղղություններով են փոխվել` Եվրոպայից ստացված նորությունների հիման վրա, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»։
Նավթի համաշխարհային գները տարբեր ուղղություններով են փոխվել ԵՄ–ից ստացված նորությունների հիման վրա

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /ԱՌԿԱ/. Նավթի համաշխարհային գները երեքշաբթի կայացած առուվաճառքից հետո տարբեր ուղղություններով են փոխվել` Եվրոպայից ստացված նորությունների հիման վրա, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»։

Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի ապրիլյան ֆյուչերսների գինն նվազել  է 0,34 դոլարով` մեկ բարելի դիմաց կազմելով 117,66 դոլար։

Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI տեսակի թեթև նավթի մարտյան ֆյուչերսների գինն առուվաճառքի ավարտին ավելացել է  0,80 դոլարով` մեկ բարելի դիմաց կազմելով 96,66 դոլար։

Շուկայի մասնակիցներն ուշադրություն են դարձրել Գերմանիայի նկատմամբ ներդրողների սպասումների ցուցիչի վերաբերյալ Եվրոպայի տնտեսության հետազոտությունների կենտրոնից (Zentrum fuer Europaeische Wirtschaftsforschung, ZEW) ստացված նորություններին։ Ըստ ZEW–ի տվյալների` փետրվարին ցուցիչն ավելացավ` հունվարին գրանցված 31,5 կետից հասնելով 48,2 կետի, այն ժամանակ, երբ վերլուծաբաններն առավել զուսպ աճ էին ենթադրում` մինչև 35 կետ։ Այդպիսով, ցուցանիշը հասավ առավելագույնին` 2010թ.–ի ապրիլից ի վեր։ –0–