Ողջ աշխարհի նավթն ընդամենը 53 տարի կբավականացնի

Ողջ աշխարհի նավթն ընդամենը 53 տարի կբավականացնի

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ողջ աշխարհի տրանսպորտային միջոցների վարորդները կարող են սովորական բենզինի հույս ունենալ ևս կես դար, իսկ հետո ստիպված կլինեն վառելիքի այլընտրանքային աղբյուրների անցնել։ Կամ քայլել ոտքով, գրում է vestifinance.ru–ն։

BP–ի տարեկան հաշվետվության համաձայն, նավթի համաշխարհային ապացուցված պաշարի ծավալը ենթադրում է, որ 2013 թվականի վերջի դրությամբ Երկրի վրա կա մոտ 1688 մլրդ բարել նավթ։

Արդյունահանման այսօրվա տեմպերի դեպքում այդ ծավալը կբավարարի 53.3 տարի։ Այնուամենայնիվ, այսօր պաշարների ծավալը 1.1 տոկոսով շատ է, քան նախորդ տարի։ Իսկ վերջին 10 տարիներին ապացուցված պաշարներն աճել են գրեթե 27 տոկոսով, ինչը համապատասխանում է ավելի քան 350 մլրդ բարելին։

Պաշարների ավելացումը կապված է Ռուսաստանի և Վենեսուելայի տվյալների հետ, որտեղ ցուցանիշներն աճել են, համապատասխանաբար, 900 և 800 մլն բարելով։ ՕՊԵԿ–ի երկրները շարունակում են առաջատար մնալ` վերահսկելով մոլորակի պաշարների 71.9 տոկոսը։

Ինչ վերաբերում է ԱՄՆ–ին, որը վերջին ժամանակներում ավելացնում է նավթարդյունահանումը հորիզոնական հորատման և շերտի հիդրոպայթեցման տեխնոլոգիայի հաշվին, ապա այստեղ նավթի ապացուցված պաշարները կազմում են 44.2 մլրդ բարել, իսկ դա 2.6 տոկոսով շատի է, քան BP–ի նախորդ հաշվետվությունում հրապարակված գնահատականը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

19:58 14.07.2014




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×