Օբաման ժամանակավորապես հանել է պետպարտքի շեմը
05.02.2013,
10:37
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դաշնային օրենք է ստորագրել, որը նախատեսում է պետական պարտքի փոխառության շեմի բարձրացում։ Փաստաթուղթը հնարավորություն է տալիս շարունակել փոխառության պրակտիկան և խուսափել դեֆոլտից, հայտնում է Associated Press–ը։

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դաշնային օրենք է ստորագրել, որը նախատեսում է պետական պարտքի փոխառության շեմի բարձրացում։ Փաստաթուղթը հնարավորություն է տալիս շարունակել փոխառության պրակտիկան և խուսափել դեֆոլտից, հայտնում է Associated Press–ը։
2013 թվականի հունվարի վերջին օրինագիծը հավանության էր արժանացել ԱՄՆ–ի օրենսդրական ժողովի կողմից, հաղորդում է rbc.ru–ն։
Օրենքը նախատեսում է կարճաժամկետ քայլեր իրականացնել և թույլ է տալիս ԱՄՆ ֆինանսների նախարարությանն օգտվել փոխառությունների ավանդական քաղաքականությունից մինչև այս տարվա մայիսի 19–ը։ Նշենք, որ փաստաթուղթը քննարկելիս Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները դեմ էին այդքան փոքր ժամկետին։ Միաժամանակ, ավելի երկար ժամանակահատվածը քննադատում էին հանրապետականները, ովքեր բյուջետային ծրագրման կոշտ քաղաքականության կողմնակից են։
Ֆինանսների նախարարության և ոչ պետական կառույցներրի փորձագետներն օրինագծի քննարկման շրջանակներում բազմիցս կողմ են հանդես եկել, որ որոշման ընդունման ցանկացած թերություն կարող է խուճապ առաջացնել շուկաներում և ձախողել երկրի տնտեսության վերականգնման ծրագրերը։
Ներկայում ԱՄՆ պետական պարտքը գերազանցում է 16.51 տրլն դոլարը։ Տնտեսագետների հաշվարկներով, մինչև մայիսի 19–ն այն կաճի առնվազն 450 մլրդ դոլարով։ -0-