Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 21, ուրբաթ
եղանակը
Երևանում
+15

ԱՄՆ ներկայացուցիչների պալատը քվեարկել է Ուկրաինային 1 մլրդ դոլարի օգնություն տրամադրելու օգտին

07.03.2014, 12:04
ԱՄՆ ներկայացուցիչների պալատը քվեարկել է Ուկրաինային 1 մլրդ դոլարի օգնություն տրամադրելու օգտին, հաղորդում է Associated Press–ը։ Ուկրաինային աջակցելուն կողմ է քվեարկել 385 կոնգրեսական, դեմ` 23–ը, հաղորդում է РБК–ն։
ԱՄՆ ներկայացուցիչների պալատը քվեարկել է Ուկրաինային 1 մլրդ դոլարի օգնություն տրամադրելու օգտին
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ ներկայացուցիչների պալատը քվեարկել է Ուկրաինային 1 մլրդ դոլարի օգնություն տրամադրելու օգտին, հաղորդում է Associated Press–ը։ Ուկրաինային աջակցելուն կողմ է քվեարկել 385 կոնգրեսական, դեմ` 23–ը, հաղորդում է РБК–ն։
Այժմ Ուկրաինային ֆինանսական աջակցության տրամադրումը պետք է հավանության արժանանա Կոնգրեսի վերին պալատը` Սենատը։ Ակնկալվում է, որ այդ հարցով քվեարկությունը կանցնի հաջորդ շաբաթ Սենատում, և որոշումը հավանության կարժանանա։ Հարկ է նշել, որ օգնությունն ԱՄՆ–ն կտրամադրի ոչ թե ուղիղ փոխառության, այլ պարտքային պարտավորությունների երաշխիքների տեսքով։

Հիշեցնենք, որ մարտի 6–ին Եվրամիության արտահերթ գագաթնաժողովի ընթացքում հավանություն է տրվել Ուկրաինային 11 մլրդ եվրոյի (15 մլրդ դոլար) օգնության տրամադրմանը։

Մի քանի օր առաջ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել էր, որ երկրի կառավարությունը կհամաձայնի ԱՄՀ պայմաններին, որ վարկ ստանա։ Իշխանությունները խոստովանել են, որ ստիպված կլինեն մի շարք առանձնահատուկ որոշումների` կրճատելով սոցիալական ոլորտի պետծախսերը և բարձրացնելով սակագները։

Փետրվարի 28–ին ուկրաինական իշխանությունները Եվրամիությունից 4 մլրդ դոլարի ֆինանսական օգնություն են խնդրել։ Ուկրաինայի ֆինանսների նախարարության հաշվարկներով, մինչև տարեվերջ երկրին կպահանջվի 35 մլրդ դոլար։ Նախագահ Վիկտոր Յանուկովիչի պաշտոնանկությունից անմիջապես հետո Յացենյուկը հայտարարել է, որ ուկրաինական գանձարանը «թալանված է», և գանձապետական հաշվի մնացորդները կազմում են 4 մլրդ գրիվեն։ -0-