ONS: Բրիտանիայի իրական աշխատավարձերը 2010 թվականից նվազում են
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. Բրիտանիայում 2010 թվականից մշտապես նվազել է աշխատավարձի մակարդակը։ Դա ամենաերկար ժամանակահատվածն է առնվազն 1964 թվականից, ինչի վկայությունն են պաշտոնական տվյալները, հաղորդում է vestifinance.ru–ն։
Իրական աշխատավարձն ընդգրկում է եկամուտները` հաշվի առնելով ապրուստի նվազագույնը կամ գնաճը։
Մեծ Բրիտանիայի Վիճակագրության ազգային բյուրոյի (Office for National Statistics, ONS) տվյալների համաձայն, իրական աշխատավարձի մակարդակը տարեկան նվազում էր 2.2 տոկոսով 2010 թվականի 1–ին եռամսյակից։
Բացի այդ, ONS–ն ընդգծում է, որ աշխատավարձի նվազման պատճառ են դարձել աշխատանքային ժամերի կրճատումը և արտադրության նվազումը։
Տվյալները ցույց են տվել, որ աշխատավարձի աճի տեմպերն ամենաբարձրն են 1970–ականներից և 1980–ականներից ի վեր, երբ տարեկան աճը կազմում էր միջինը 2.9 տոկոս։
Աշխատավարձի ամենամյա այդ աճը դանդաղել է մինչև 1.5 տոկոս 1990–ականներին և մինչև 1.2 տոկոս 2000–ականներին` մինչև ճգնաժամը։
Միաժամանակ, սպառողների լավատեսությունը Մեծ Բրիտանիայում ավելի քան վեց տարիների ընթացքում հասել է առավելագույն ցուցանիշների հունվարին, քանի որ բրիտանացիներն ավելի լավ են սկսել գնահատել անձնական ֆինանսական և ընդհանուր տնտեսական իրավիճակը։ -0
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
14:21 01.02.2014