Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 17, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

ՌԴ–ում աշխատանքային կենսաթոշակներն ապրիլի 1–ից կավելանան 3,3%–ով

26.03.2013, 17:11
Ռուսների աշխատանքային կենսաթոշակները 2013թ.–ի ապրիլի 1–ից 3,3 տոկոսով կբարձրանան, սոցիալական կենսաթոշակների ինդեքսացիայի չափը դեռ քննարկվում է աշխատանքի նախարարության և ֆինանսների նախարարության կողմից, երեքշաբթի լրագրողներին տեղեկացրել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար Մաքսիմ Տոպիլինը, հաղորդում է Փրայմը։
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /ԱՌԿԱ/. Ռուսների աշխատանքային կենսաթոշակները 2013թ.–ի ապրիլի 1–ից 3,3 տոկոսով կբարձրանան, սոցիալական կենսաթոշակների ինդեքսացիայի չափը դեռ քննարկվում է աշխատանքի նախարարության և ֆինանսների նախարարության կողմից, երեքշաբթի լրագրողներին տեղեկացրել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար Մաքսիմ Տոպիլինը, հաղորդում է Փրայմը։

«Աշխատանքային կենսաթոշակներն ապրիլի 1–ից 3,3 տոկոսով կբարձրանան։ Ինչ վերաբերում է սոցիալական կենսաթոշակներին, այժմ մենք խորհրդակցում ենք Ֆինանսների նախարարության հետ»,– ասել է Տոպիլինը։

Նա ավելացրել է, որ ընդհանուր առմամբ երկու ինդեքսացիաների արդյունքում 2013թ.–ին աշխատանքային կենսաթոշակները կաճեն 10 տոկոսով։ Փետրվարի 1–ից ռուսների աշխատանքային կենսաթոշակներն ինդեքսավորվել էին 6,6 տոկոսով։

Ավելի վաղ ՌԴ կենսաթոշակային հիմնադրամից նշել էին, որ ռուսների սոցիալական կենսաթոշակներն ապրիլի 1–ից կաճեն 5,1 տոկոսով։ –0–