Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
+17

Ռուսաստանը սահմանափակել է ԱՄՆ–ից մսի և ենթամթերքների ներմուծումը

11.02.2013, 11:33
Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկողությունը երկուշաբթի օրվանից ժամանակավոր սահմանափակումներ է  մտցնում ԱՄՆ–ից սառեցված խոզի և տավարի, ինչպես նաև հնդկահավի և ենթամթերքների ՌԴ ներմուծման նկատմամբ` դրանցում առկա ռակտոպամին արգելված խթանիչի պատճառով, սակայն այդ միջոցներն այդ արտադրանքի պակասի չեն հանգեցնի ՌԴ շուկայում, կարծում են փորձագետները, գրում է Փրայմը։
Ռուսաստանը սահմանափակել է ԱՄՆ–ից մսի և ենթամթերքների ներմուծումը

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկողությունը երկուշաբթի օրվանից ժամանակավոր սահմանափակումներ է  մտցնում ԱՄՆ–ից սառեցված խոզի և տավարի, ինչպես նաև հնդկահավի և ենթամթերքների ՌԴ ներմուծման նկատմամբ` դրանցում առկա ռակտոպամին արգելված խթանիչի պատճառով, սակայն այդ միջոցներն այդ արտադրանքի պակասի չեն հանգեցնի ՌԴ շուկայում, կարծում են փորձագետները, գրում է Փրայմը։

Փետրվարի 4–ից Ռուսաստանը սահմանափակել է ԱՄՆ–ից խոզի և տավարի մսի մատակարարումը։ Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկողությունը նաև տեղեկացնում էր մատակարարվող արտադրանքում ռակտոպամինի հայտնաբերման դեպքում հավի մսի նկատմամբ համանման սահմանափակումների ներմուծման հնարավորության մասին։

2012թ.–ի վերջին Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկողությունը ծանուցել է Կանադայի, ԱՄՆ–ի, Մեքսիկայի և Բրազիլիայի անասնաբուժական ծառայություններին` անցյալ տարվա դեկտեմբերի 7–ից խոզի և տավարի մսի տեղափոխում իրականացնել միայն ռակտոպամինի առկայությունը ստուգելու համար այդ արտադրանքի նախաարտահանման լաբորատոր հետազոտություններից հետո, որն օգտագործվում է անասնաբուծությունում` կենդանիների մկանային զանգավածն աճեցնելու համար։ Այդ հավելումը, որն օգտագործվում է մի քանի երկրներում` կենդանիներին կերակրելիս, արգելված է 160 պետություններում, ներառյալ ՄՄ երկրները և Եվրամիությունը։ Չնայած դրան` ռակտոպամինն առկա է ԱՄՆ–ից, Կանադայից, Մեքսիկայից, Բրազիլիայից ստացվող անասնաբուծական արտադրանքում։

Ավելի վաղ Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկողության ղեկավար Սերգեյ Դանկվերտն ասում էր, որ Մեքսիկան պաշտոնապես հաստատել է մսի մեջ ռակտոպամինի պարունակության ուղղությամբ ռուսական պահանջները կատարելու պատրաստակամությունը։ ՌԴ–ն արդեն Բրազիլիայի հետ համաձայնեցրել է առանց ռակտոպամինի մսի մատակարարումների պայմանները, Կանադան նույնպես ընդունել է մսի ռակտոպամինի չօգտագործման վերաբերյալ գերատեսչության պահանջները։ ԱՄՆ–ի անասնաբուժական ծառայությունը չի արձագանքել Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկողության կողմից առաջ քաշած պահանջներին։

Կիրառվող սահմանափակումները ոչ մի կերպ չեն անդրադառնա մսի ռուսական շուկայի վրա, կարծում է Մսի ազգային ասոցիացիայի գործող կոմիտեի ղեկավար Սերգեյ Յուշինը։–0–