Ռոբին Հուդի ցուցիչում Ռուսաստանը 32-րդ տեղն է զբաղեցնում

Ռոբին Հուդի ցուցիչում Ռուսաստանը 32-րդ տեղն է զբաղեցնում

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Bloomberg–ի կազմած ցուցիչում Ռուսաստանը 32-րդ տեղն է զբաղեցնում։

Նշանակում է, որ յուրաքանչյուր ռուսաստանցի, որի եկամուտները ցածր են ապրուստի համար անհրաժեշտ նվազագույն գումարից, կստանար 1029 դոլար, եթե նրանց վրա բաշխեին Ռուսաստանի ամենահարուստ մարդու` Ալիշեր Ուսմանովի կարողությունը։

Bloomberg–ն Ուսմանովի հարստության մասին տվյալներ է վերցրել միլիարդատերերի մասին կազմած սեփական վարկանիշից, որի համաձայն` այդ կարողությունը 16 մլրդ դոլար է գնահատվում։ Աղքատության շեմից ցածր գտնվող ռուսների մասին տեղեկությունները վերցվել են աշխարհի երկրների մասին ԿՀՎ տեղեկատուից, որում 2013թ.–ին աղքատ ռուսների թիվը կազմում է երկրի բնակչության 11 տոկոսը։

Համաշխարհային բանկի տվյալով` 2013թ.–ին Ռուսաստանում աղքատության մակարդակը կազմել է 10,8 տոկոս և 2016թ.–ին պետք է ավելանա մինչև 14,1 տոկոս։ Ռոսստատի գնահատմամբ` 2015թ.–ի երկրորդ եռամսյակում աղքատության շեմից ցածր ապրել են ռուսների 14 տոկոսը կամ 20,1 մլն մարդ։ Մեկ տարի առաջ այդ ցուցանիշը կազմել է 17,4 մլն (12,1 տոկոս), բայց աճել 2015թ.–ի առաջին կիսամյակում մինչև 22,9 մլն (15,9 տոկոս)։

Ինդեքսը կազմելիս Bloomberg–ը վերլուծել է արմատապես տարբեր ժողովրդագրական տվյալներ ու տնտեսական պայմաններ ունեցող 42 երկիր։ Արդյունքում «կուլակաթափ անելուց» ամենամեծ օգուտը կստանային աղքատ հույները և կիպրոսցիները` 45 987–ական դոլար։ Դրա համար իր կարողությունը պետք է կիսեր աշխարհում տանկերի խոշորագույն նավատորմի սեփականատեր, նորվեգացի Ջոն Ֆրեդրիկսենը, որն ունի Կիպրոսի քաղաքացիություն և 15 մլրդ դոլար կարողություն։

Տնտեսության մեջ Ռոբին Հուդի ցուցիչը, որը կոչվում է նաև Հուվերի ինդեքս։ Այն հավասար է այն եկամտի չափաբաժնին, որը պետք է վերաբաշխել հավասարություն հասնելու համար։

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

14:21 23.09.2015




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×