Սորոս. «Գերմանիան կփրկի ԵՄ-ն, եթե դուրս գա եվրագոտուց»
16.10.2012,
10:46
Եվրագոտու պարտքային ճգնաժամի զարգացման հետ կապված իրավիճակը «գիշերվա մղձավանջի» է նման և ամբողջովին սպառնում է ոչ միայն արժութային միությանը, այլև ԵՄ-ին, հայտարարել է հայտնի ամերիկյան ֆինանսիստ Ջորջ Սորոսը: Նրա կարծիքով՝ ակնհայտ ելք կարող է դառնալ Գերմանիայի դուրս գալը եվրագոտուց, տեղեկացնում է banki.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրագոտու պարտքային ճգնաժամի զարգացման հետ կապված իրավիճակը «գիշերվա մղձավանջի» է նման և ամբողջովին սպառնում է ոչ միայն արժութային միությանը, այլև ԵՄ-ին, հայտարարել է հայտնի ամերիկյան ֆինանսիստ Ջորջ Սորոսը: Նրա կարծիքով՝ ակնհայտ ելք կարող է դառնալ Գերմանիայի դուրս գալը եվրագոտուց, տեղեկացնում է banki.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:
«Իրական է այն վտանգը, որ եվրոն կվերացնի Եվրամիությունը: Այդ խնդրի լուծման տարբերակ կարող է լինել Գերմանիայի դուրս գալը եվրագոտուց: Երկիրն այդ զոհաբերությունը կարող է անել միության և մասնավորապես պարտապան-երկրների շահերից ելնելով»,- ասել է Ջ. Սորոսը Մասնավոր ձեռնարկատիրության ազգային ասոցիացիայի համաժողովում ունեցած ելույթի ժամանակ:
Սորոսի գնահատականով՝ Եվրոպայի հնարավոր ճգնաժամն աննկարագրելի բացասական ազդեցություն կունենա տարածաշրջանի վրա: «Եվրագոտին ինչ-որ տևական դեպրեսիայի գիրկն է ընկել, որը հենց ինքն էլ ստեղծել է»,- ընդգծել է նա:
Ֆինանսիստի առաջարկած ծրագրի համաձայն, լուծումը պետք է ունենա իրադարձությունների հետևյալ ընթացքը՝ Գերմանիայի դուրս գալը եվրագոտուց եվրոյի կտրուկ տապալում կսադրի, որի փոխարժեքով կպայմանավորվեն խնդրահարույց երկրների պարտատոմսերի եկամտաբերության դրույքները: Արդյունքում դրանք հնարավոր կլինի կարգավորել եվրոբոնդերի թողարկման և իրացման ճանապարհով:
«Սակայն այս սցենարը Գերմանիայի համար անթույլատրելի է քաղաքական տեսանկյունից»,- եզրափակել է Սորոսը:--0-