Standard & Poor’s–ը կվճարի ներդրողներին խաբելու համար
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ավստրալիայի դաշնային դատարանը Standard & Poor’s–ին և ABN Amro–ին մեղավոր է ճանաչել բարդ ֆինանսական գործիքների վարկանիշների վերաբերյալ «ներդրողներին մոլորության մեջ գցելու» համար և պարտավորել է 16 միլիոն ավստրալիական դոլարի փոխհատուցում վճարել (16,6 մլն ամերիկյան դոլար), գրում է РБК daily–ն։
Ամերիկյան գործակալությունը 2006 թվականին առավելագույն AAA վարկանիշ է ներկայացրել ABN Amro բանկի դերիվատիվներին, որոնք երկու տարի անց կորցրել են իրենց արժեքի 90 տոկոսը։
S&P–ի նկատմամբ հայց են ներկայացրել 12 ավստրալիական մարզեր, որոնք գնել են ABN Amro–ի թողարկած constant proportion debt obligations–ը (CPDO)։
Ամերիկյան գործակալությունն անհամաձայնություն է հայտնել դատարանի վճռի վերաբերյալ և հայտարարել է, որ պատրաստ է բողոքարկել որոշումը։ Դատավարության ընթացքում S&P–ի փաստաբանները պնդել են, որ հայցորդները որևէ ջանք չեն գործադրել ձեռք բերած արժեթղթերի էությունը հասկանալու համար, իսկ գործակալության դերը սահմանափակվել է դրանց վարկունակությունը գնահատելով։
RBS –ը մանրամասն մեկնաբանություններ չի տվել` հայտարարելով, որ ուսումնասիրում է դատարանի վճիռը։--0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
11:49 06.11.2012