Ճապոնիայի կառավարությունն ավելի քան 110 մլրդ դոլար կառանձնացնի տնտեսությունն ակտիվացնելու նպատակով
08.01.2013,
10:24
Ճապոնիայի կառավարությունն ընթացիկ ամսում պատրաստվում է 10 տրիլիոն իեն (շուրջ 113 միլիարդ դոլար) հատկացնել տնտեսությունն ակտիվացնելու ուղղությամբ ձեռնարկվող արտակարգ միջոցներ իրականացնելու համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով NHK հեռուստաընկերությանը։

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ճապոնիայի կառավարությունն ընթացիկ ամսում պատրաստվում է 10 տրիլիոն իեն (շուրջ 113 միլիարդ դոլար) հատկացնել տնտեսությունն ակտիվացնելու ուղղությամբ ձեռնարկվող արտակարգ միջոցներ իրականացնելու համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով NHK հեռուստաընկերությանը։
Ճապոնիայի տնտեսությունը, ըստ երկրի կառավարության ու Կենտրոնական բանկի, ռեցեսիայի մեջ է։ Արտահանմանն ուղղված տնտեսության լճացման երևույթները հիմնականում պայմանավորված են արտաքին երևույթներով, որոնցից են իենի բարձր փոխարժեքը, ինչը քայքայում է ճապոնական ապրանքների մրցունակությունը համաշխարհային շուկայում, ինչպես նաև` եվրոպական շուկայի անկայունությունն ու ՉԺՀ–ի հետ հարաբերությունների սառեցումը։
Արտակարգ միջոցների փաթեթը մշակվել է երկու շաբաթ առաջ ձևավորված կառավարության կողմից, որը գլխավորում է վարչապետ Սինձո Աբեն։ Դեկտեմբերի 16-ին խորհրդարանի ստորին պալատի ընտրություններից հետո իշխանության եկած Լիբերալ–դեմոկրատական կուսակցությունը հայտարարել էր, որ առաջնահերթ խնդիրներից մեկը տնտեսության վերականգնումն է լինելու։
Ինչպես հայտնի է դարձել հեռուստաընկերությանը, շուրջ երկու տրիլիոն իեն (շուրջ 23 միլիարդ դոլար) կուղղվի հասարակական աշխատանքներին` ճանապարհների և հասարակական կառույցների շինարարություն և կառուցում։ Բացի այդ, նախատեսվում է ստեղծել հիմնադրամ շենքերի սեյսմակայությունը բարձրացնելու համար, մշակվել է Ճապոնիայի էներգախնայողությունը սատարելու նախագիծ։--0-