Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 18, կիրակի
եղանակը
Երևանում
+24

S&P–ն «գործնականում անխուսափելի» է անվանել Ուկրաինայի դեֆոլտը

11.04.2015, 13:54
Standart & Poors միջազգային վարկանիշային գործակալությունը նվազեցրել է Ուկրաինայի` արտարժույթով երկարաժամկետ սուվերեն վարկանիշը մինչև նախադեֆոլտային СС մակարդակը ССС–ից։ Վարկանիշային կանխատեսումը «բացասական» է, հաղորդում է РБК–ն։
S&P–ն «գործնականում անխուսափելի» է անվանել Ուկրաինայի դեֆոլտը
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /ԱՌԿԱ/. Standart & Poors միջազգային վարկանիշային գործակալությունը նվազեցրել է Ուկրաինայի` արտարժույթով երկարաժամկետ սուվերեն վարկանիշը մինչև նախադեֆոլտային СС մակարդակը ССС–ից։ Վարկանիշային կանխատեսումը «բացասական» է, հաղորդում է РБК–ն։

«Վարկանիշի նվազումն արտացոլում է մեր ակնկալիքները, որ կենտրոնական կառավարության պարտքի սպասարկման դեֆոլտն արտարժույթով գործնականում անխուսափելի է»,– ասվում է հաղորդման մեջ։

Գործակալությունն ընդգծում է, որ ուկրաինական կառավարությունը հայտարարել է եվրապարտատոմսերի իր պարտքերը վերակազմավորելու մտադրության մասին։ Իշխանությունները հույս ունեն մինչև մայիսի վերջ ավարտել պարտքերի վերակազմավորման բանակցություններն արտաքին վարկատուների հետ։ Գործակալությունը նշում է, որ կառավարության նպատակն է մարել արտաքին պարտքի 15.3 մլրդ դոլարն ԱՄՀ–ի հավանությանն արժանացած ֆինանսավորման նոր ծրագրի հաշվին 40 մլրդ դոլարի չափով։

«Մեր չափանիշներով` Ուկրաինայի պարտքի արտարժութային նմանատիպ վերակազմավորումը հավասարազոր է դեֆոլտի»,– ընդգծվում է հաղորդման մեջ։

Միաժամանակ, հաստատվել է ազգային արժույթով երկարաժամկետ վարկանիշը ССС + մակարդակում, արտարժույթով և ազգային արժույթով թողարկողի դեֆոլտի կարճաժամկետ վարկանիշները C մակարդակում և ազգային սանդղակով վարկանիշը uaВ + մակարդակում։ Այդ վարկանիշների կանխատեսումը նույնպես «բացասական» է։ -0-