Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
423.89
RUB
4.6403
GEL
141.14
2025 թ. մարտի 26, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+14

Ուկրաինայի` ռուսական գազի դիմաց կուտակած պարտքը 1.62 մլրդ դոլար է կազմում

25.02.2014, 14:18
Ուկրաինայի` ռուսական գազի դիմաց կուտակած պարտքը 1.62 մլրդ դոլար է կազմում, հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի նախարարի պաշտոնակատար Էդուարդ Ստավիցկին։
Ուկրաինայի` ռուսական գազի դիմաց կուտակած պարտքը 1.62 մլրդ դոլար է կազմում
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ուկրաինայի` ռուսական գազի դիմաց կուտակած պարտքը 1.62 մլրդ դոլար է կազմում, հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի նախարարի պաշտոնակատար Էդուարդ Ստավիցկին։

«Երեկվա դրությամբ 3.3 միլիարդ դոլարից 1.68 միլիարդը մենք վճարել ենք»,– ասել է Ստավիցկին։

Նրա խոսքով` գազի դիմաց կուտակած հաշիվները փակելու հիմնական խոչընդոտը բնակարանային–կոմունալ տնտեսությունների ձեռնարկությունների չվճարումների խնդիրն է։

«Գազի դիմաց ջերմահաղորդակցության վճարումները փաստորեն դադարեցվել են»,– ասել է նա։

«Խնդիրը կապված չէ քաղաքական իրավիճակի հետ, պատճառն այն է, որ ԲԿՏ–ները արդեն մեկուկես տարի է` չեն ցանկանում վճարել գազի դիմաց»,– ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ «Ուկրաինայի նավթագազ» ընկերությունը հայտարարել էր, որ չվճարումների պատճառով ստիպված են դադարեցնել երկրի 11 շրջանի գազամատակարարումը։-0-