Եվրախմբի նիստի արդյունքների սպասումների ֆոնին նվազել են նավթի համաշխարհային գները
27.11.2012,
10:50
Նավթի համաշխարհային գները երկուշաբթի՝ նոյեմբերի 26-ի առուվաճառքի արդյունքներով նվազել են Հունաստանին ֆինանսական աջակցության հերթական տրանշ հատկացնելու վերաբերյալ եվրագոտու երկրների ֆինանսների նախարությունների ղեկավարների նիստի արդյունքների սպասելիքների ֆոնին, վկայում են առուվաճառքների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Նավթի համաշխարհային գները երկուշաբթի՝ նոյեմբերի 26-ի առուվաճառքի արդյունքներով նվազել են Հունաստանին ֆինանսական աջակցության հերթական տրանշ հատկացնելու վերաբերյալ եվրագոտու երկրների ֆինանսների նախարությունների ղեկավարների նիստի արդյունքների սպասելիքների ֆոնին, վկայում են առուվաճառքների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի հունվարյան ֆյուչերսների գինն առուվաճառքի ավարտին նվազել է 0,46 դոլարով՝ բարելի դիմաց կազմելով 110,92 դոլար: WTI տեսակի թեթև նավթի հունվարյան ֆյուչերսների գինն ընկել է 0,54 դոլարով՝ բարելի դիմաց կազմելով 87,74 դոլար:
Այս շաբաթ Spiegel ամսագիրը հայտնել է, որ ԵԿԲ-ն և ԱՄՀ-ն առաջարկում են անցկացնել Հունաստանի սուվերեն պարտքի՝ տարվա ընթացքում երկրորդ վերակազմավորումը, ինչն ավելացրել է շուկայի մասնակիցների մտավախությունները:
Տվյալներով, անվանական գնից 50 տոկոսով պարտքի չեղյալ համարելը թույլ կտա նվազեցնել այն մինչև ՀՆԱ 70 տոկոս՝ կանխատեսվող ՀՆԱ 144 տոկոսի փոխարեն: Հունաստանին արդեն թույլ են տվել այս տարի չեղյալ համարել մասնավոր վարկատուների առջև ունեցած մոտ 100 միլիարդ եվրոյի պարտք, բայց դա չօգնեց կանգնեցնել պարտքի աճը սրընթաց կրճատվող տնտեսության նկատմամբ: Եվս մեկ «դուրսգրմանը» դեմ է Գերմանիան: -0-