Рейтинг@Mail.ru
USD
382.54
EUR
441.83
RUB
4.7262
GEL
141.43
2025 թ. նոյեմբերի 10, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

Եվրախմբին բավարարում են Կիպրոսի արդյունքները

15.11.2013, 14:03
Եվրագոտու (Եվրախումբ) երկրների ֆինանսների նախարարների խորհուրդը գոհ է Կիպրոսի իշխանությունների` տնտեսության վերականգնմանն ուղղված աշխատանքի արդյունքներից, հայտարարել է Եվրախմբի ղեկավար Յերուն Դեյսելբլումը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Եվրախմբին բավարարում են Կիպրոսի արդյունքները
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրագոտու (Եվրախումբ) երկրների ֆինանսների նախարարների խորհուրդը գոհ է Կիպրոսի իշխանությունների` տնտեսության վերականգնմանն ուղղված աշխատանքի արդյունքներից, հայտարարել է Եվրախմբի ղեկավար Յերուն Դեյսելբլումը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Գարնանը կղզուն 10 մլրդ եվրոյի ֆինանսական օգնություն տրամադրվեց եվրագոտուց և ԱՄՀ–ից։

Կիպրոսին վարկերի տրամադրումը պայմանավորված է այն հանգամանքով, որ երկիրը կատարել է  տնտեսության և բանկային համակարգի վերականգնմանն ուղղված մի շարք պահանջները։ ԵԿԲ–ի, Եվրահանձնաժողովի և ԱՄՀ–ի ներկայացուցիչ–վարկատուների «եռյակը» եռամսյակը մեկ այցելում է երկիր և գնահատում է պահանջների կատարումը։ Նիկոսիա կատարած «եռյակի» երկրորդ այցն ավարտվել է նախորդ շաբաթ։

«Ծրագիրն ընթանում է նշված ուղղությամբ։ Բյուջետային բոլոր թիրախներն իրականացվել են ավելցուկով։ Մենք ուրախ էինք լսել, որ զգալի առաջընթաց է ձեռք բերվել Կիպրոսի ֆինանսական հատվածի վերակապիտալիզացման և վերակառուցվածքայնացման գործընթացում», – Եվրախմբի նիստից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Դեյսելբլումը։

Ֆինանսական կայունության եվրոպական մեխանիզմը (ՖԿՄ) նախատեսում է տարեվերջին Կիպրոսին վարկի հերթական տրանշի հատկացման մասին որոշում ընդունել։ –0–