Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Եվրախումբը նախկինի պես պատրաստ է աջակցել Կիպրոսին. խորհրդի ղեկավար

20.03.2013, 10:55
Եվրագոտու (Եվրախումբ) երկրների ֆինանսների նախարարների խորհուրդը նախկինի պես պատրաստ է աջակցություն ցուցաբերել Կիպրոսին «բարեփոխումների ուղղությամբ նրա ջանքերի հարցում», չնայած բանկերի ավանդները միանգամյա հարկման վերաբերյալ Եվրախմբի նախաձեռնությունը չեղյալ հայտարարելու վերաբերյալ կիպրոսական խորհրդարանի որոշմանը, տեղեկացրել է արժութային բլոկի ֆինանսների նախարար Ջերոեն Դիյսելբլեմը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Եվրախումբը նախկինի պես պատրաստ է աջակցել Կիպրոսին. խորհրդի ղեկավար
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /ԱՌԿԱ/. Եվրագոտու (Եվրախումբ) երկրների ֆինանսների նախարարների խորհուրդը նախկինի պես պատրաստ է աջակցություն ցուցաբերել Կիպրոսին «բարեփոխումների ուղղությամբ նրա ջանքերի հարցում», չնայած բանկերի ավանդները միանգամյա հարկման վերաբերյալ Եվրախմբի նախաձեռնությունը չեղյալ հայտարարելու վերաբերյալ կիպրոսական խորհրդարանի որոշմանը, տեղեկացրել է արժութային բլոկի ֆինանսների նախարար Ջերոեն Դիյսելբլեմը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ես հաստատում եմ, որ Եվրախումբը պատրաստ է աջակցել Կիպրոսին բարեփոխումների ուղղությամբ նրա ջանքերի հարցում և կրկնում եմ երեկ հայտարարված Եվրախմբի դիրքորոշումը»,– ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ ԵԿԲ–ն հայտարարել էր, որ կշարունակի անհրաժեշտ լիկվիդայնություն  հատկացնել կղզու բանկերին։

Կիպրոսի խորհրդարանը երեքշաբթի չեղյալ հայտարարեց «հարկի» տեսքով դեպոզիտների մի մասի ստիպողական դուրսգրման ներմուծման մասին օրինագիծը։

Առաջարկված օրինագիծը դեպոզիտների 6,75 տոկոսի դուրսգրում էր ենթադրում, որոնց բաժին է հասնում 20–100 հազար եվրո, և 9,9 տոկոս` առավել խոշոր ավանդներով։ Դուրսգրման մասին նախնական որոշումն ընդունվել էր կառավարության կողմից ԵՄ վարկառուների պնդմամբ, սակայն այն խուճապ է առաջացրել ավանդատուների շրջանում և սպառնալիքի տակ դրել Կիպրոսի ֆինանսական համակարգի գոյությունը։

Ինչպես ակնկալվում է, Կիպրոսի ֆինանսական ապագայի վերաբերյալ բանակցությունները կշարունակվեն չորեքշաբթի։ Նախագահ Նիկոս Անաստասիադիսը կուսակցությունների առաջնորդների արտակարգ խորհուրդ է գումարում։ Նաև նոր բանակցություններ են սպասվում Անաստասիադիասի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մասնակցությամբ։ Ֆինանսների նախարար Միխալիս Սարիսը երեքշաբթի երեկոյից գտնվում է Մոսկվայում, որտեղ նա նախատեսում է հանդիպել ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի հետ։ –0–