ԱԻՆ–ը հրապարակել է Երևանի կենտրոնում շենքի փլուզումից ինը տուժածների անունները

ԱԻՆ–ը հրապարակել է Երևանի կենտրոնում շենքի փլուզումից ինը տուժածների անունները

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/.  Հայաստանի ԱԻ նախարարությունը հրապարակել է Երևանի կենտրոնում շենքի փլուզման հետևանքով ինը տուժածների անունները։

Հաղորդման համաձայն` փլատակների տակից դուրս են բերվել 50–ամյա Կամո Ղահրամանյանը, Արման Ղազարյանը (40 տ.), Արման Գրիգորյանը (25 տ.), Արսեն Հայրապետյանը (30 տ.), Նահապետ Բադալյանը, Վոլոդյա Մաթևոսյանը, Սիրակ Թովմասյանը, էդիկ Սուքիասյանը (30 տ.) և Ռոբերտ Առաքելյանը (53 տ.):

Բժիշկների գնահատմամբ` Արսեն Հայրապետյանի վիճակը միջին ծանրության է, մյուս տուժածներինը` ծանր:

Հոկտեմբերի 25-ին, ժամը 13.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում տեղի է ունեցել կիսակառույց շենքի փլուզում: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման, հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը և վեց մարտական հաշվարկ:

ԱԻՆ տվյալներով, փլուզվել է կառուցվող շենքի երրորդ հարկը, պատճառները պարզվում են։
-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

16:19 25.10.2012




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×