Գորիսում տեղի ունեցած կրակոցների գործով ձերբակալվածներ կան
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Գորիս քաղաքում տեղի ունեցած կրակոցների գործով, որի հետևանքով մեկ մարդ զոհվեց և երկուսը վիրավորվեցին, ձերբակալվածներ կան, տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
Շաբաթ օրը գիշերը տեղի ունեցած միջադեպի հետևանքով 1970 թ. ծնված Ավետիք Բուդաղյանը ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է, իսկ 1971 թ. ծնված Արտակ Բուդաղյանը և 1975 թ. ծնված Նիկոլայ Աբրահամյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ինչպես տեղեկացնում են հայկական ԶԼՄ–ները, կրակոցները հնչել են Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ։
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Հունանյանը, քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Արամ Զաքարյանը և Սյունիքի մարզային վարչության պետ Վախթանգ Ավագյանը:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
«Ոստիկանություն են բերման ենթարկվել և հրավիրվել դեպքին մասնակից, ականատես հնարավոր վկաները, որոնք հարցաքննվում են:
Կան ձերբակալվածներ։ Կատարվում է նախաքննություն»,– ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
11:19 03.06.2013