Երեք մարդ է զոհվել, երկուսը վիրավորվել են Հայաստանում կամրջի փլուզման հետևանքով
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Երեք մարդ է զոհվել և երկուսը վիրավորվել են Հայաստանի հյուսիս-արևելքում «Վարդենիս» երկաթուղային կայարանի մոտակայքում կամրջի փլուզման հետևանքով:
Միջադեպի մասին ահազանգը ստացվել է տեղական ժամանակով 14:27-ին:
Փլուզման հետրանքով երկաթբետոնե կոնստրուկցիաների բեկորների տակ զոհվել են Վարդենիսի բնակիչներ Վ. Սարգսյանը և Գ. Ավետիսյանը, ինչպես նաև Սևանի բնակիչ Ն. Մարտիրոսյանը:
Վերքեր են ստացել վարդենիսցի Ռ. Համբարձումյանը և Ա.Անտոնյանը: Վերջինս կոտրվածքներով տեղափոխվել է Վարդենիսի բժշկական կենտրոն, այնուհետև՝ Երևանի առաջին կլինիկական հիվանդանոց: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
18:14 15.11.2012