Երևանի կենտրոնում շենքի փլուզումից հինգ տուժածների վիճակը ծանր է. ԱՆ

Երևանի կենտրոնում շենքի փլուզումից հինգ տուժածների վիճակը ծանր է. ԱՆ

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանի կենտրոնում շենքի փլուզման հետևանքով 11 տուժածներից ինը «Շտապօգնության» մեքենաներով տեղափոխվել են «Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոն, հինգի վիճակը բժիշկները գնահատում են ծանր, չորսինը` միջին ծանրության, հայտնում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Հոկտեմբերի 25-ին, ժամը 13.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում տեղի է ունեցել կիսակառույց շենքի փլուզում: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման, հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը և վեց մարտական հաշվարկ:

ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանն անձամբ է զննում դեպքի վայրը։

«Տվյալները նախնական են, քանի որ ներկայում անցկացվում է համալիր հետազոտություն, որի արդյունքներով հնարավոր կլինի հստակեցնել վնասվածքների ծանրությունը և հետագա բուժում նշանակել»,– նշվում է հաղորդման մեջ։

Մամուլի ծառայությունից հայտնեցին նաև, որ փլատակների տակից դուրս բերված երկու անձանց առաջին օգնություն է ցուցաբեևվել հենց շինհրապարակում, և հոսպիտալացման անհրաժեշտություն չկա։

Առողջապահության նախարարության ներկայացուցիչներն աշխատում են դեպքի վայրում և «Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնում։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

16:07 25.10.2012




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×