Հայաստանի քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեկ մարդ է զոհվել
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /ԱՌԿԱ/. Վանաձոր քաղաքում` «Պրոմեթեյ քիմպրոմ» ՓԲԸ-ի տարածքիում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեկ մարդ է զոհվել, հաղորդում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Միջադեպի մասին ահազանգը ստացվել է երկուշաբթի առավոտյան։ Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
«Տեղում պարզվել է, որ ամոնյակի արտադրամասում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով զոհվել է աշխատակից, 1990 թ. ծնված Դ. Ասատրյանը»,– նշվում է հաղորդագրության մեջ։
Վանաձոր քաղաքի «Պրոմեթեյ քիմպրոմ» ՓԲԸ–ն, որտեղ միավորված է երեք ձեռնարկություն` Վանաձորի քիմիական գործարանը, Վանաձորի քիմիական մանրաթելերի գործարանը և Վանաձորի ՋԷԿ–ը, շահագործման է հանձնվել 2005թ.–ին` երկարատև անգործությունից հետո։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
12:22 21.01.2013