Արցախում թշնամու կրակոցից ծանր վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող
14.05.2018,
12:45
Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայողը ծանր վիրավորում է ստացել:

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /ԱՌԿԱ/. Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայողը ծանր վիրավորում է ստացել:
Ինչպես հայտնում է Արցախի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը, մայիսի 13-ին` ժամը 22:35-ի սահմաններում, Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային ծանր վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Շամխալ Սեյրանի Պետրոսյանը:
«Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն», - նշվում է տարածած հաղորդագրությունում:-0-