Рейтинг@Mail.ru
USD
395.05
EUR
410.46
RUB
3.85
GEL
141.22

5 բալ ուժգնության երկրաշարժ է գրանցվել Վրաստանում, ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

29.11.2013, 14:00
Նախօրեին տեղական ժամանակով ժամը 23։14–ին Սեյսմիկ պաշտպանության ծառայությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ Վրաստանի տարածքում Գուրջանիից 20 կիլոմետր դեպի արևելք գրանցվել է 3.5 մագնիտուդով երկրաշարժ, ասվում է Հայաստանի ԱԻՆ կայքում։
5 բալ ուժգնության երկրաշարժ է գրանցվել Վրաստանում, ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Նախօրեին տեղական ժամանակով ժամը 23։14–ին Սեյսմիկ պաշտպանության ծառայությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ Վրաստանի տարածքում Գուրջանիից 20 կիլոմետր դեպի արևելք գրանցվել է 3.5 մագնիտուդով երկրաշարժ, ասվում է Հայաստանի ԱԻՆ կայքում։

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կիլոմետր խորության վրա, ցնցման ուժգնությունն էպիկենտրոնի գոտում կազմել է 5 բալ։

3 բալ ուժգնության երկրաշարժ է զգացվել նաև Իջևան և Նոյեմբերյան հայկական քաղաքներում։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված հաղորդմամբ` ավերածություններ, զոհեր և տուժածներ չկան։ -0-