ԱԻՆ-ը հերքում է փլատակների տակից քաղաքացու հայտնաբերման մասին տեղեկությունները
15.08.2022,
20:59
ԱԻՆ-ը հերքում է փլատակների տակից քաղաքացու հայտնաբերման մասին տեղեկությունները
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի./ԱՌԿԱ/. ՀՀ ԱԻՆ մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը հայտնում է, որ «Սուրմալու»-ի փլատակների տակից ողջ մնացած մարդ դուրս չի բերվել:
«Տեղեկատվություն է տարածվում, որ փլատակներից քաղաքացի կամ քաղաքացիներ են դուրս բերվել։ Հայտնում եմ, որ փլատակներից լսվել է ձայն, այդ հատվածում ևս աշխատանքներ են իրականացվում քաղաքացուն կամ քաղաքացիների դուրս բերելու ուղղությամբ։ Այս պահի դրությամբ քաղաքացի դուրս չի բերվել», - նշել է նա Facebook-յան իր էջում։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։-0-